Այսօր հյուր, վաղն ուսանող

Այսօր հյուր, վաղն ուսանող

Տարածաշրջանային թիվ մեկ Քոլեջի սաներն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուընկալվում են Երևանի «Գլաձոր» համալսարանում: Հանդիպման նպատակն է ծանոթանալ բուհի ընձեռած հնարավորություններին՝ մասնագիտություններից մինչև շենքային պայմաններ, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից մինչև ուսանողական կյանք:

Այցի շրջանակներում երիտասարդները «Գլաձոր» համալսարանի պրոռեկտոր Դ. Ջհանգիրյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանի շենքում՝ ծանոթանալով ուսումնական գործընթացը լավագույնս կազմակերպելու համար նախատեսված դասասենյակներին, դատական դահլիճին, ինչպես նաև նորաստեղծ Կրիմինալիստիկական լաբորատորիային: 

Երկու ուսումնական հաստատությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն 10 տոկոսով կրճատվում է քոլեջն ավարտած ապագա գլաձորցիների վարձավճարը, վերջիններս հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել համալսարանի երկրորդ կուրսում՝ առկա համակարգում: