Երևանի «Գլաձոր» համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն համալսարանում, քոլեջում և դպրոցում`առցանց տիրույթում

Դիմում- հայտ կարող եք լրացնել հետևյալ հղումներով`


Բակալավրիատում կարող են սովորել ԱՆՎՃԱՐ.

  • Այն դիմորդները, ովքեր մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ԳԹԿ ընդունելության դիմում-հայտի առաջին կետով կնշեն Երևանի «Գլաձոր» համալսարանը և քննական առարկայից կստանան համապատասխան դրական միավոր

  • ՀՀ յուրաքանչյուր դպրոցի մեկ աշակերտ, ով ունի բարձր առաջադիմություն, սակայն սոցիալապես անապահով ընտանիքից է (բոլոր դպրոցներին ուղարկվել է համապատասխան ծանուցում)

  • Յուրաքանչյուր մասնագիտության 50 ուսանողից 5-ը` ըստ առաջադիմության:

Համագործակցության հիման վրա քոլեջների շրջանավարտներն ընդունվում են 2-րդ կուրս, և սահմանվում է ուսման վարձի 10% զեղչ:

Կից ներկայացվում է Երևանի «Գլաձոր» համալսարանի մասնագիտությունների ցանկը, վարձավճարները, զեղչային համակարգը և ընդունելության կարգը:

2020-2021 ուսումնական տարվանից համալսարանում դասերը կիրականացվեն ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին՝ առկա, հեռակա և հեռավար ուսուցման ձևերով:

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
010 54 59 80, 010 54 59 84: