ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Armenian Volunteer Network-ի և Երևանի «Գլաձոր» Համալսարանի միջև

Սեպտեմբերի 2-ին ԵԳՀ ռեկտոր, ի.գ.դ., պրոֆ. Ժ.Ջհանգիրյանը, Լեզուների ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոց. Լ.Սահակյանը և Կարիերայի կենտրոնի ղեկավար Է. Հովհաննիսյանը հանդիպեցին «Armenian volunteer Network»-ի հիմնադիրներ Ս. և Ք. Տերյանների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵԳՀ ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքի ուղիները, ամռան ընթացքում սկսված համագործակցության ընթացքը, շահակիցների արձագանքը և հետագա անելիքները։