Հանդիպումները ավագ դպրոցների և քոլեջների ավարտական կուրսերի հետ

Գլաձորցիները շարունակում են հանդիպումները ավագ դպրոցների և քոլեջների ավարտական կուրսերի սաների հետ: Այս անգամ համալսարանի պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը և Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանն այցելեցին Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ և Երևանի Ավ. Իսահակյանի անվան համար 16 ավագ դպրոց: Այցերի նպատակը շրջանավարտների մասնագիտական կողմնորոշումն է: Նմանատիպ հանդիպումների շրջանակներում ներկայացվում են «Գլաձոր» համալսարանը, գործող մասնագիտությունները, բուհի առավելությունները՝ տրվող գիտելիքներից մինչև մատուցվող ծառայություններ, համալսարանի նորաբաց լաբորատորիաները՝ կրիմինալիստիկայի լաբորատորիա, ստոմատոլոգիական կլինիկա և այլն:
Ինչպես միշտ հանդիպումները միայն Գլաձորի մասին տեղեկատվությամբ չեն ավարտվում: Դ. Ջհանգիրյանն ներկաների համար բացահայտեց Պրոֆայլինգի մի քանի գաղտնիք: Հատկապես երիտասարդներին հետաքրքրող թեմա, որի մասին պրոֆայլերը ավելի մանրամասն կխոսի դեկտեմբերի 15-ին Գլաձորում կայանալիք մեծ թրեյնինգի ժամանակ, որի կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մուտքն ազատ է:

Ի դեպ՝ «Գլաձորում» գործում են հետևյալ մասնագիտությունները

Իրավագիտություն
Կրիմինալիստիկա
Միջազգային հարաբերություններ
Ֆինանսներ
Կառավարում
Շուկայագիտություն, (մարքեթինգ)
Հաշվապահական հաշվառում և հարկում
Օտար լեզու և գրականություն
Լեզվաբանություն, թարգմանչական գործ
Հայոց լեզու և գրականություն
Լրագրություն
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
Բուժական գործ
Ստոմատոլոգիա

Ընդունելության համար կարելի է հանձնել ինչպես միասնական, այնպես էլ ներբուհական քննություններ: