Գիտաժողովներ

Համալսարանն իր գործունեության ողջ ընթացքում հետամուտ է պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների, ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց խրախուսմանը նպաստող մեխանիզմների մշակմանն ու կիրարկմանը:

Յուրաքանչյուր ուսումնական տարի համալսարանում կազմակերպվում և անցկացվում են գիտաժողովներ (սեկցիոն և պլենար նիստեր), որոնց մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներն ու հայցորդները: Ամենամյա գիտաժողովի նյութերը տպագրվում են: Արդեն տպագրվել է յոթ ժողովածու`

  • «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները Հայաստանում»
  • «Ժամանակակից քաղաքակրթական գործընթացները և հումանիտար գիտությունների զարգացման հիմնախնդիրները Հայաստանում»
  • «Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»
  • «Պետություն, պատմություն, տնտեսություն, մշակույթ»
  • ««Գլաձոր»-20»
  • «Նոր «Գլաձորը» գիտության բավիղներում»
  • «Հայաստան. Ցեղասպանությունից վերածնունդ»

Ժողովածուները համապատասխանում են ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին և հնարավորություն են ընձեռում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմին, այնպես էլ ասպիրանտներին ու հայցորդներին բուհական հանրույթին ներկայացնելու իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: