ԵՄ Էրազմուս+ դասախոսների շարժունության ծրագրի շրջանակներում Երևանի «Գլաձոր» համալսարան են այցելել Լեհաստանի Ժեշուվի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորներ Դարիուշ Կուշը և Բոժենա Կուշը։
Երևանի «Գլաձոր» համալսարանը 17.62 ընդհանուր միավորով հեղինակավոր UNIRANKS համալսարանների միջազգային վարկանիշավորման համակարգի 2027 թվականի արդյունքներով ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 1000 համալսարանների շարքում՝ զբաղեցնելով 837-րդ տեղը։
Սեպտեմբերի 24-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում Միջազգային հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ կայացավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունից դեպի արտաքին տնտեսական քաղաքականություն․ նոր հնարավորություններ և առաջնահերթություններ» խորագրով կլոր սեղան-քննարկումը։
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանումտեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը նախաձեռնվել էր քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԳՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նարեկ Գրիգորյանի կողմից։ Միջոցառմանը մասնակցեցին ամբիոնի տարբեր կուրսերի ուսանողներ։
Նոր նպատակներ, նոր հնարավորություններ, նոր ակնկալիքներ... Երևանի «Գլաձոր» համալսարանը մեկնարկեց նոր՝ 36-րդ ուսումնական տարին՝ իր ուսանողներին դիմավորելով նոր սպասումներով, մասնագիտական զարգացման լայն հնարավորություններով և ապագային միտված նոր նպատակներով։
Հուլիսի 31-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ լեցուն հուզիչ պահերով, շնորհավորանքներով և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը։
Մայիսի 15-ին Հայաստանում երիտասարդության և ուսանողության տոնին ընդառաջ Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանի, Լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն ամբիոնի վարիչ Ա. Սողոմոնյանի նախաձեռնությամբ կայացավ «Լավագույն ուսանող 2026» մրցանակաբաշխությունը։
Մայիսի 20-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Փափուկ հմտություններ․ մարդկանց հետ աշխատելու արվեստը» թեմայով։ Սեմինարի բանախոսն էր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մարքեթինգի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, ԵԳՀ դասախոս Արման Տոնիկյանը:
Դեկտեմբերի 19-ը նշանավորվեց Երևանի «Գլաձոր» համալսարանի հոբելյանական՝ հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումներով։ Օրը մեկնարկեց «Կրթությունը և գիտությունը որպես արժեք» խորագրով գիտաժողովով, որին հաջորդեց տոնական միջոցառումը՝ համալսարանի հյուրընկալ դահլիճում։
Հոբելյանական 35-ամյակի կապակցությամբ Երևանի «Գլաձոր» համալսարանի Գիտական խորհրդի 09.12.2025թ. թիվ 2 որոշմամբ համալսարանի 35-ամյա հոբելյանի կապակցությամբ երկարամյա գիտական աշխատանքի, նվիրվածության, ոլորտում ներդրած անփոխարինելի ավանդի, համալսարանի զարգացման և հեղինակության բարձրացման համար շնորհվեցին Ոսկե Հուշամեդալներ