Ներպետական

Երևանի «Գլաձոր» համալսարանը պայմանագրերի, համաձայնագրերի և համագործակցության հուշագրերի հիման վրա համագործակցում է կրթական և ոչ կրթական մի շարք հաստատությունների (պետական, մասնավոր, ազգային, միջազգային) հետ: Նպատակ ունենալով նպաստել ԵԳՀ-ում որակի մշակույթի կայացմանն ու տարածմանը, իրականացնել մասնագիտական կրթության բարեփոխումներ Բոլոնիայի գործընթացի համատեքստում, ինչպես նաև աջակցել որակի ապահովման ներքին և արտաքին համակարգերի զարգացմանը որակի ապահովման եվրոպական չափանիշներին համահունչ` ԵԳՀ-ն համագործակցում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾիԳ-ի հետ:

ԵԳՀ-ում եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան քաղաքականության, ընթացակարգերի, մեխանիզմների և գործիքների մշակման, ԵԳՀ ինստիտուցինալ կարողությունների և ծրագրային հավատարմագրման գործընթացների կազմակերպման և աջակցության համար ԵԳՀ-ն համագործակցում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) հետ:

ԵԳՀ կարևորելով բարձրագույն կրթության և ուսուցման բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցությունը, կրթական ծրագրերի զարգացման և կատարելագործման նոր մեխանիզմների ներդրումը, աշխատաշուկայի կարիքների բացահայտումը, ինչպես նաև շրջանավարտների մրցունակության բարձրացումն ու զբաղվածության ապահովումը, համագործակցում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» (ՀԱԳ(Գ)Մ) հասարակական կազմակերպության հետ:

Գիտակցելով կրթության դերը հանրապետության տնտեսության զարգացման, գործատու կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործում, ինչպես նաև ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության զարգացման, աշխատաշուկայում երիտասարդների արագ ինտեգրման անհրաժեշտությունը` ԵԳՀ համագործակցում է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» (ՀԳՀՄ) հետ:

Նպատակ ունենալով համատեղ ուժերով նպաստել հանրապետության կրթական համակարգի զարգացման գործընթացին, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար ստեղծել նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ ԵԳՀ համագործակցում է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի հետ:

Նպատակ ունենալով մեծացնել ԵԳՀ շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները, ԵԳՀ համագործակցում է «Տանժեռ» ՍՊԸ-ի հետ:

ԵԳՀ ուսումնառողների արտադրական, գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման, ուսանողներին մասնագիտական գործնական հմտությունների ձեռքբերման հնարավորությունների տրամադրման համար ԵԳՀ-ն համագործակցում է ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Դատախազության, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի, ՀՀ ԿԲ-ի և բանկային համակարգի, ճյուղային և ֆունկցիոնալ նախարարությունների, առևտրային և ոչ առևտրային տարբեր կազմակերպությունների, ՀՀ փորձագիտական կենտրոնի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի դեսպանատների, ՀՀ ավագ դպրոցների, Բրիտանական խորհրդի (British Council Armenia), Ամերիկյան անկյուն (American Corner Yerevan), Ամերիկյան խորհուրդներ (ACCELS) ՄԱՆՄԱՐ (MANMAR), Խաղաղության կորպուս (Peace Corps), Հայ կամավորների ցանց կազմակերպությունների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, «Աջակիցներ» ՀԿ-ի, Տիրի բրիտանական միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության, լրատվամիջոցների (թերթեր, հանդեսներ, լրատվական գործակալություններ, խմբագրություններ, հեռուստատեսություն, ռադիո, տեղեկատվական-գովազդային ծառայություններ) հետ:

ԵԳՀ համագործակցում է հանրապետության գրեթե բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ:

ԵԳՀ համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Միջազգային

Նպատակ ունենալով զարգացնել և բարելավել ակադեմիական ծրագրերը, ուսանողների, հետազոտողների, պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժունությունը, ինչպես նաև երիտասարդների արագ ինտեգրումը աշխատաշուկայում` ԵԳՀ-ն համագործակցում է ինչպես կրթական, այնպես էլ ոչ կրթական հաստատությունների հետ (պետական, մասնավոր, ազգային և միջազգային): Ստորագրված համագործակցության պայմանագրերի, միջբուհական համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի հիման վրա՝ ԵԳՀ-ն համագործակցում է արտասահմանյան մի շարք հաստատությունների հետ.

Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա)
Բրաշովի Տրանսիլվանիա համալսարան (Ռումինիա)
Ժեշովի տեխնոլոգիական համալսարան (Լեհաստան)
Շենոնի տեխնոլոգիական համալսարան (Իռլանդիա)
Մարիբորի համալսարան (Սլովենիա
)
Սևիլիայի համալսարան (Իսպանիա)
Զալցբուրգի համալսարան (Ավստրիա) 
Շվեյցարական ՈւՄԵՖ համալսարան (Շվեյցարիա)
INTI միջազգային համալսարան (Մալայզիա)
Mediterranea Մարդու իրավունքների հետազոտությունների միջազգային կենտրոն (Իտալիա)
Եվրոպական գիտական ինստիտուտ (Իսպանիա)
Տուկումանի Սան-Պաբլո համալսարան (Արգենտինա)
Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարան (Ռուսաստանի Դաշնություն)
Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (Ռուսաստանի Դաշնություն)
Իրանի արդյունաբերական կառավարման ինստիտուտ (Իրանի Իսլամական Հանրապետություն)
«Հայ կամավորական ցանց» (ԱՄՆ)։

2009 թվականից մինչ օրս «Գլաձոր»-ը համագործակցում է ՏԵՄՊՈՒՍ (ԷՐԱԶՄՈՒՍ +) կրթական դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ազգային, ԵՄ և տարածաշրջանային երկրների բուհերի հետ:

Համագործակցություն

View all Posts