Երևանի «Գլաձոր» համալսարանը (մինչև 2006 թվականը` «Գլաձոր» կառավարման համալսարան) հիմնադրվել է 1990 թվականին` վերականգնելով և շարունակելով միջնադարյան ԳԼԱՁՈՐԻ համալսարանի ավանդույթները: Գործունեության 35 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակազմը հետևողականորեն և հաստատակամորեն իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց: 2000թ.-ից «Գլաձոր»-ը գործում է սեփական հարմարավետ շենքում:
  • 2001թ. «Գլաձորը» հավատարմագրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: 
  • 2015 թ. «Գլաձորը» հավատարմագրվել է եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան: 
  • 2021թ. մասնակցելով ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին՝ «Գլաձորը» կրկին վերահավատարմագրվել է: 

2006-2007 ուսումնական տարվանից Երևանի «Գլաձոր» համալսարանում ներդրվել է ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման կրեդիտային համակարգը: Այս աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Երևանի «Գլաձոր» համալսարանում 2007-2011թթ. գործել է «Կրթական բարեփոխումների», իսկ 2012 թ.-ից՝ «Որակի ապահովման» կենտրոնը:

Համալսարանը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Բուժական գործ 
  • Ստոմատոլոգիա
  • Իրավագիտություն
  • Դատական փորձաքննություն
  • Միջազգային հարաբերություններ 
  • Ֆինանսներ
  • Կառավարում (մենեջմենթ) 
  • Շուկայագիտություն (մարքեթինգ)
  • Հաշվապահական հաշվառում և հարկում
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Լեզվաբանություն, թարգմանչական գործ
  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

Համալսարանում կրթությունն իրականացվում է եռաստիճան կրթական համակարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա։

«Գլաձորն» ունի թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու արտոնություն:

«Գլաձորի» շրջանավարտներն այսօր աշխատում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում ՀՀ Կառավարությունում, Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, Դատախազությունում, Սահմանադրական դատարանում, Արտաքին գործերի, Արդարադատության և մյուս նախարարություններում, Փաստաբանների պալատում, ֆինանսաբանկային համակարգում, առևտրային և ոչ առևտրային տարբեր կազմակերպություններում, թերթերի խմբագրություններում, հեռուստառադիոընկերություններում, դպրոցներում և այլուր: 

Համալսարանի դասախոսական կազմը համալրված է գիտության մեջ մեծ ներդրում և փորձ ունեցող դոկտորներով, պրոֆեսորներով և ոլորտում տեսական ու գործնական խորը հմտություններ ունեցող այլ մասնագետներով: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար համալրվում է նաև թեկնածուական թեզեր պաշտպանած գլաձորյան շրջանավարտներով:

Համալսարանի շուրջ 35 շրջանավարտ գիտությունների թեկնածու է, որոնցից 20-ը դասավանդում են «Գլաձորում»:

«Գլաձորում» զարգանում է նաև գիտական միտքը, ինչի վկայությունն են բուհի դասախոսների հրատարակած մենագրությունները, հոդվածները, գիտական նստաշրջաններում ներկայացված զեկույցների հիման վրա պատրաստված ու հրատարակված ժողովածուները և այլն:

Համալսարանի` ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունն ուսանողներին տրամադրում է ուսումնական և գիտական աշխատանքով զբաղվելու, ինչպես նաև հանգստի ու ժամանցի լայն հնարավորություն: Ուսանողներին սպասարկում են Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը, դատական նիստերի դահլիճը, իրավաբանական կլինիկան, բուժական գործին և ստոմատոլոգիային առնչվող լաբորատորիաները, սիմուլացիոն սենյակը, գրադարանը, համակարգչային սրահները, առարկայական լսարանները,  օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող լինգաֆոնային սրահները, սպորտդահլիճը, բուֆետը, բացօթյա սրճարանը և բակը, շուրջօրյա ինտերնետը:

Համալսարանը հիմնադրման օրվանից ակտիվ համագործակցում է հայաստանյան և միջազգային մի շարք առաջատար կազմակերպությունների հետ:

Կրթության բնագավառում ունեցած ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանն արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի, ոսկե հուշամեդալների: Այսպես, 2005 թվականին Ժնևում անցկացված «Բիզնեսում բարձր որակ» իններորդ միջազգային ֆորումում համանուն միջազգային ֆոնդի կողմից «Գլաձոր» համալսարանին շնորհվել է ոսկե մեդալ՝  «Աշխատանքային գործունեության մեջ բարձր որակի համար», ինչպես նաև՝ ֆոնդի հռչակագրին «Գլաձոր» համալսարանի անդամակցության մասին վկայագիր:

«Գլաձորը» պարգևատրվել է ՀՀ վարչապետի մեդալով, Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալներով և այլն:

Տարիների նպատակասլաց աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ «Գլաձոր» այսօր նշանակում է ինչպես համալսարան, այնպես էլ կրթահամալիր:

1000+
Ուսանող
150+
աշխատակից
12+
կրթական ծրագիր
Ռեկտոր
Ժորա Դանիելի ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
Ռեկտոր Ժ. Ջհանգիրյանի ջանքերով Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրումը  նոր խոսք էր բարձրագույն կրթական համակարգում:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը մշտապես իր ուրույն դերակատարումն է ունեցել իրավագիտական մտքի զարգացման գործում:
37
Research Papers
Published
17
Research Grants
Received
3
Textbooks
Published
23
Awards &
Recognitions
Կարդալ ավելին
Influential People
ԺՈՐԱ ԴԱՆԻԵԼԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
asd
EMAIL
Charles Boyle
An alumnus of University and CEO of a non-profit organization, Harry has contributed a lot to University.
EMAIL
Angie Lockhart
Previously a professor at University, Angie now leads a global research team at ABC Corp.
EMAIL
Harry Luton
An alumnus of University and CEO of a non-profit organization, Harry has contributed a lot to University.
EMAIL
Հիմնադիրներ
Ամալյա Մարտիրոսի ԽԱՌԱՏՅԱՆ
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր 
Կարդալ ավելին
Դանիել Ժորայի ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր 
Կարդալ ավելին

Առաքելություն

Երևանի «Գլաձոր» համալսարանն ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որն առաջարկում է որակյալ կրթական ծրագրեր՝ ապահովելով մասնագիտական խորը, ազգային ու եվրոպական չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան տեսական և կիրառական գիտելիքներ, գործնական հմտություններ և կարողություններ ունեցող, համակողմանիորեն զարգացած, ազգային պետական մտածելակերպով, համամարդկային արժեքներով առաջնորդվող մասնագետների և հանրապետության օրինակելի քաղաքացու ձևավորումը: 

Տեսլական

Համալսարանն իր որդեգրած առաքելությունն իրականացնում է մասնագիտական ներուժի կենտրոնացման, կիրառական գիտելիքի ստեղծման, փոխանցման և տարածման, ուսուցման և ուսումնառության նորարարական միջավայրի ստեղծման ու առաջընթաց հետազոտական աշխատանքների, հասարակական պատասխանատվության շարունակական բարձրացման և որակի շարունակական բարելավման միջոցներով: 

Փաստաթղթեր

Համալսարանը գործում է ՀՀ օրենսդրության, իր կանոնադրության և ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Կանոնադրություն

Ռազմավարական ծրագրեր 

Կանոնակարգեր

Կարգեր

Քաղաքականություն և ընթացակարգ

Հավատարմագրում և Լիցենզիա
Dashboard mockup
Երևանի «Գլաձոր» համալսարանը հավատարմագրվել է 2001թ. հուլիսի 25-ին` Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից (գործող բոլոր կրթական ծրագրերով, բացի «Օտար լեզու» մասնագիտությունից):
Dashboard mockup
2004թ. ՀՀ ԿԳՆ կողմից հավատարմագրվել է «Օտար լեզու» մասնագիտությունը: «Գլաձոր»-ը առաջին համալսարաններից մեկն էր Հայաստանում, որ 2010թ. մասնակցեց եվրոպական չափանիշներով և ուղենիշներով ծրագրային փորձնական հավատարմագրման գործընթացին` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով:
Dashboard mockup
2012 թվականին «Գլաձոր»-ը մասնակցեց եվրոպական չափանիշներով և ուղենիշներով ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին, որի արդյունքում` 2015 թ. մարտի 21-ին վերահավատարմագրվեց:

Կենտրոններ

Համալսարանը գործում է համաձայն կանոնադրության և փաստաթղթերի, որոնք մշակված են ՀՀ ԿԳՄՍՆ պահանջով և հաստատված ԵԳՀ Գիտական խորհրդի կողմից

Dashboard mockup

Տարբերանշան

Կապույտ, կարմիր, նարնջագույն: ՀՀ պետական դրոշի երեք գույները պարունակող «Գլաձոր» համալսարանի կամարաձև տարբերանշանի վրա կապույտով (խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո) պատկերված գիրքը գիտելիքի հիմքն է, սկզբնաղբյուրը: Կարմիրով (խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար) պատկերված են հնգամյա կրթությունը խորհրդանշող հինգ աստիճանները (ի սկզբանե համալսարանական բարձրագույն կրթությունն իրականացվում էր հինգ տարով), որ տանում են դեպի նարնջագույն (խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը) արև՝ դեպի լույս և դեպի գիտություն: 

Օրհներգ

Խոր, անթափանց խավարներում
Իր տառապյալ պատմության,
Ուսման մեջ է հայն արարում
Լույսի շողը փրկության:

Իբրև վկա այս բոլորի,
Նոր օրերին մեր դաժան,
Ծնվեցիր հին Գլաձորի
Փառքին վայել ու արժան:

Նոր «Գլաձոր», շքեղ, անմութ,
Լույսի կերոն ու տաճար,
Դու մեր մայրն ես գորովագութ,
Հարազարատ ու անկաշառ:

Ապրի՛ր հպարտ ու առնացի
Իբրև օջախ դպրության,
Թող համբավդ միշտ թևածի,
Այսօր, վաղը, հավիտյան:

Խոսք և երաժշտություն՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հակոբ Վահանի Հակոբյան
Dashboard mockup

Դրոշ

ՀՀ պետական դրոշի նարնջագույնով ստեղծված Երևանի «Գլաձոր» համալսարանի դրոշի վրա պատկերված հինգ կամարները խորհրդանշում են դեպի խորան՝ դեպի լույս տանող ճանապարհը: Խորանի առաջին սյան վերին հատվածում պատկերված է հնագույն ազգային խորհրդանիշ և հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանշան հավերժության հայկական նշանը: Լինելով միջնադարյան Գլաձորի համալսարանի ավանդույթների կրողն ու շարունակողը՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի դրոշի վրայի խորանի հետին պատին պատկերված է Գլաձորի համալսարանի՝ Թանահատի համալիրի արևմտյան որմի արևի ժամացույցը և բարձրաքանդակը, նշված է միջնադարյան համալսարանի հիմնադրման տարեթիվը: