Համալսարանն իր գործունեության ողջ ընթացքում հետամուտ է պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների, ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց խրախուսմանը նպաստող մեխանիզմների մշակմանն ու կիրարկմանը: Յուրաքանչյուր ուսումնական տարի համալսարանում կազմակերպվում և անցկացվում են միջազգային և տեղական գիտաժողովներ, որոնց մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հրավիրյալ գիտնականներ, ունկնդիրներ արտերկրի գործընկեր համալսարաններից, ասպիրանտներ և հայցորդներ: Ամենամյա գիտաժողովի նյութերը տպագրվում են համալսարանի՝ ԲՈԿ-ի կողմից հաստատված գիտական հոդվածների ժողովածուում: