Գիտաժողովներ

Համալսարանն իր գործունեության ողջ ընթացքում հետամուտ է պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների, ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց խրախուսմանը նպաստող մեխանիզմների մշակմանն ու կիրարկմանը: Յուրաքանչյուր ուսումնական տարի համալսարանում կազմակերպվում և անցկացվում են միջազգային և տեղական գիտաժողովներ, որոնց մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հրավիրյալ գիտնականներ, ունկնդիրներ արտերկրի գործընկեր համալսարաններից, ասպիրանտներ և հայցորդներ: Ամենամյա գիտաժողովի նյութերը տպագրվում են համալսարանի՝ ԲՈԿ-ի կողմից հաստատված գիտական հոդվածների ժողովածուում:
տեսնել բոլորը

Հրատարակություններ

Հիմնադրման առաջին իսկ օրից Երևանի «Գլաձոր» համալսարանը կարևորել է գիտական մտքի զարգացումը:Համալսարանը մինչ օրս հրատարակել է պրոֆեսորադասախոսական կազմի և վաստակաշատ հեղինակների ավելի քան 40 անուն գիրք՝ ուսումնական ձեռնարկներ, գիտական ժողովածուներ, գեղարվեստական գրականություն և այլն:
տեսնել բոլորը