Երևանի «Գլաձոր» համալսարանն իրականացնում է 12 կրթական ծրագիր, պարբերաբար անցկացվում են ժամանակի պահանջներին համապատասխան տարբեր ուղղվածության դասընթացներ, վարպետության դասեր, որոնց նպատակն է խթանել ուսումնառողների մասնագիտական զարգացվածությանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը: Դասընթացներն իրականացվում են ինչպես «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ հրավիրյալ մասնագետների միջոցով: Մենք վստահ ենք, որ նոր գիտելիքների ձեռքբերումը, լավագույն մասնագետների հետ համագործակցությունը կարևոր է նոր սերնդի կայացման, վերլուծական և քննադատական մտքի զարգացման համար: Մենք տրամադրում ենք համապատասխան գործիքներ և հմտություններ բարձրակարգ մասնագետ դառնալու համար:
Որդեգրելով միջնադարյան Գլաձորի համալսարանի ավանդույթները՝ Երևանի «Գլաձոր» համալսարանն արդեն 35 տարի կրթում է և դաստիարակում պետության համար արժանապատիվ քաղաքացիներ
35+
գիտության թեկնածու շրջանավարտ
100+
դասախոս՝ գիտությունների դոկտորներ եվ թեկնածուներ
ԵԳՀ-ում սովորելու առանձնահատկությունները
Պետական դիպլոմ, պետական պատվեր, պետական հավատարմագրում
Բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմ
Կրթական արժանապատիվ միջավայր, գիտակրթական գործունեության լայն հնարավորություն, բարեկիրթ միջանձնային հարաբերություններ
Միջնադարյան առաջին՝ Գլաձորի համալսարանի գիտական, կրթական և մշակութային ավանդույթների ու բարքերի շարունակում, բարձր հոգևոր արժեքների պահպանում և տարածում
Ապաքաղաքականացված, վերլուծական, քննադատական մտքի, նորարարական գաղափարների վերհանում և զարգացում
Համագործակցություն հայաստանյան և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ
Հարյուրավոր գործընկեր կազմակերպություններ
Պրակտիկայի կազմակերպում պետական և մասնավոր սեկտորի ամենատարբեր կառույցներում
Տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացում հանրապետությունում միակը հանդիսացող լոբորատորիաներում
Ժամանակակից միջոցներով հագեցած կրթական միջավայր, նյութատեխնիկական բազա
Աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխանեցված կրթական ծրագրեր
Աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում
Ուսանողական ակտիվ կյանք
Հանգստի հնարավորություն Սևանի «Գլաձոր» ռեզորթ համալիրում
Ընդունելություն
Բարձրացե՛ք կրթության դժվարին՝ դեպի լուսավոր ապագա տանող ճանապարհով: Հաղթահարե՛ք դժվարությունները՝ ապագայում վայելելու կրթության և գիտելիքի պտուղները