ԵԳՀ-ն, կարևորելով ուսանողի դերը կրթության որակի ապահովման գործընթացում, մշտապես իրականացնում է տարատեսակ միջոցառումներ՝ վեր հանելու ուսանողների խնդիրները, գնահատելու ուսանողի պատկերացումները ուսումնական գործընթացի կազմակերպման, գիտելիքների ստացման, կրթության կազմակերպման վերաբերյալ:
Պարբերաբար ԵԳՀ «Որակի կենտրոնի», մյուս ստորաբաժանումների, վարչական անձնակազմի աշխատակիցների և ֆակուլտետային ներակայացուցիչների կողմից իրականացվում են տվյալների հավաքագրման աշխատանքներ՝ անանուն հարցումներ, կիսակառուցվածքային հարցազրույցներ, աշխատանքներ ֆոկուս խմբերով:
Աշխատանքներին մասնակցում են ուսանողական տարբեր խմբեր՝ նպատակ ունենալով հավաքագրել տվյալներ ոչ միայն ուսանողների մի մասից, այլև ստանալ ընդհանուր պատկեր:
Հարցումների, ուսումնասիրությունների արդյունքները վերլուծվում և անհրաժեշտության դեպքում կիրառվում են առաջիկա ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում:
ԵԳՀ ուսանողը հարցերի, առաջարկությունների, իրավունքների ոտնահարման և որևէ այլ դեպքում կարող է դիմել համապատասխան մասնագիտական ամբիոն կամ Ուսանողական խորհրդի ներկայացուցչին:
Ամբիոնները, ի դեմս ղեկավարի կրում են պատասխանատվություն ինչպես ուսանողի, այնպես էլ ամբիոնի յուրաքանչյուր աշխատակցի (դասախոս, լաբորանտ) համար:
Ուսանողը կամ ծնողը որևէ հարցով կարող են հանդիպում պահանջել, դիմել կառավարման մարմիններին կամ կառուցվածքային որևէ ստորաբաժանման միայն համապատասխան ամբիոնի ղեկավարի իմացությամբ: Վերջիններիս դիմելու համար անհրաժեշտ է նախապես պայմանավորվել:
Երևանի «Գլաձոր» համալսարանում գործում է պետպատվեր և անհատական զեղչային ճկուն համակարգ, որից կարող են օգտվել.