Կառավարումը
 Երևանի «Գլաձոր» համալսարանը կառավարվում է ՀՀ օրենսդրությանը և ԵԳՀ կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա՝ միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի հիմնադիրների, Գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:
With a multitude of housing and dining options both on and off-campus, all members of the University community can find the accommodations that make University feel like home.

Օրակարգեր

If there is any update or change to the template, you'll find it here.

Արձանագրություններ

If there is any update or change to the template, you'll find it here.

No items found.

Գիտական խորհրդի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Գիտական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է, որի գործունեության հիմքում ընկած է ՀՀ օրենսդրությունը, Համալսարանի կանոնադրությունը, կանոնակարգը և կանոնակարգող ներքին այլ նորմեր: Խորհուրդը լուծում է ուսումնամեթոդական, գիտահետազոտական, ինչպես նաև համալսարանի այլ ստորաբաժանումների գործունեության կազմակերպման հարցերը:

Կանոնակարգը

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Երեւանի «Գլաձոր» համալսարանի (այսուհետ` Համալսարան) Գիտական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական եւ գիտատեխնիկական գործունեությունը համակարգող եւ կարգավորող կառավարման մարմին է, որի գործունեության հիմքում ընկած է ՀՀ օրենսդրությունը, Համալսարանի կանոնադրությունը, սույն կանոնակարգը եւ կանոնակարգող ներքին այլ նորմեր:
  2. Խորհուրդը լուծում է ուսումնամեթոդական, գիտահետազոտական, ինչպես նաեւ համալսարանի այլ ստորաբաժանումների գործունեության կազմակերպման հարցերը:

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Խորհրդի նպատակները.

  1. Համալսարանի կառավարման և վարչարարության արդյունավետության ապահովում,
  2. Ուսումնական, գիտահետազոտական գործունեության արդյունավետության ապահովում,
  3. Կրթության բնագավառում միջազգային իրավանորմների և սկզբունքների արդյունավետ տեղայնացում:

Խորհրդի խնդիրները.

  1. Նպաստել համալսարանի կառավարմանը` ստորաբաժանումների ղեկավարների, ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմանը,
  2. Ապահովել համալսարանի բնականոն գործունեությունը, որոշել առաջնային և հեռանկարային ուղղությունները:

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Համալսարանի Գիտական խորհուրդը`

  • Հաստատում է իր կանոնակարգը,
  • Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի ստորաբաժանումների կանոնադրություններ, կանոնակարգեր, ներհամալսարանային աշխատանքային կանոնակարգեր,
  • Հաստատում է մասնագիտությունների կրթական ծրագրերը,
  • Իրականացնում է մասնագիտությունների կրթական ծրագրերի մշտադիտարկում,
  • Քննարկում է համալսարանի գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների վերաբերյալ,
  • Հաստատում է ռեկտորի տարեկան ուսումնական, գիտական եւ ֆինանսական հաշվետվությունները,
  • Հաստատում է ատենախոսությունների թեմաներ և նշանակում գիտական ղեկավարներ,
  • Երաշխավորում է համալսարանում ասպիրանտուրա ընդունվելու և հայցորդ ձևակերպելու համար,
  • Սահմանված կարգով միջնորդում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովին՝ դոցենտի և պրոֆեսորի կոչումներ շնորհելու համար,
  • Նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմին,
  • Իրականացնում է սույն կանոնադրությունից բխող՝ համալսարանի գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

IV. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  • Խորհուրդը ղեկավարում է համալսարանի ռեկտորը,
  • Խորհրդի ղեկավարը պատասխանատու է խորհրդի առջև դրված խնդիրների լուծման համար,
  • Համալսարանի Խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահը), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ամբիոնի վարիչները, ուսանողական խորհրդի նախագահը, ռեկտորի ընտրությամբ համալսարանի առաջավոր դասախոսները, ուսանողական խորհրդի նախագահի ընտրությամբ առաջադեմ ուսանողները (ուսանողները կազմում են Խորհրդի կազմի 25 տոկոսը), գիտության և կրթության ոլորտի այլ շահակիցներ (չպետք է գերազանցեն Խորհրդի կազմի 15 տոկոսը),
  • Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում եմ գիտական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  • Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
  • Սույն կանոնադրության մեջ փոփոխություններ կարող են կատարվել Խորհրդի
    նախագահի որոշմամբ:
Ռեկտորատի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր և ռեկտորին ներկայացնում խորհրդատվական բնույթի առաջարկներ։
Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է ռեկտորը։
Ռեկտորի հրավերով ռեկտորատի նիստերին կարող են մասնակցել նաև կոնկրետ բնագավառի հատուկ որակավորում ունեցող արտահամալսարանական մասնագետներ։

Կանոնակարգը

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Կանոնակարգը սահմանում է ռեկտորատի տեղը, դերը, նշանակությունը, իրավասությունը Երևանի «Գլաձոր» համալսարանի կառավարման համակարգում։
  2. Կանոնակարգը ընդունվում և փոփոխվում է Երևանի «Գլաձոր» համալսարանի Գիտական խորհրդի կողմից։
  3. Ռեկտորատը խորհրդակցական մարմին է, որն ապահովում է համալսարանի ընթացիկ և բնականոն գործունեությունը և գործում է Գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում։
  4. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են՝ ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ամբիոնի վարիչները, ուսումնական մասի պետը, կենտրոնների/բաժինների ղեկավարները, ուսանողական խորհրդի նախագահը, գլխավոր հաշվապահը։ Ռեկտորատի նիստերին անհրաժեշտության դեպքում հրավիրվում են քննարկվող հարցերին առնչվող ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակազմի անդամներ։
  5. Ռեկտորատի նախագահը ռեկտորն է։
  6. Ռեկտորատի նիստերը հրավիրվում են ամիսը մեկ անգամ։ Ռեկտորատի անդամների պահանջով կարող է հրավիրվել լրացուցիչ նիստեր։
  7. Ռեկտորատի նիստերում քննարկվող հարցերը պլանավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում։ Հրատապ հարցերի քննարկումը կատարվում է արտահերթ նիստում։

II. ՌԵԿՏՈՐԱՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Ռեկտորատը քննարկում և առաջարկներ է ներկայացնում․

  1. Ուսումնական պրոցեսի կազմակերպման և կատարելագործման հետ կապված հարցերով։
  2. Կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցերով։
  3. Ավարտական, ընթացիկ և ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման հարցերով։
  4. Նոր մասնագիտությունների ձևավորման կամ դադարեցման հարցերով։
  5. Հաստիքային փոփոխությունների հարցերով։
  6. Գիտաժողովների և սեմինարների կազմակերպման և անցկացման հարցերով։
  7. Դրամաշնորհային ծրագրերի մասնակցության և թեմաների ընտրության հարցերով։
  8. Ուսանողների և դասախոսական կազմի շարժունության հարցերով։
  9. Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հարցերով։
  10. Կրթության որակի բարելավման հիմնախնդիրների հարցերով։
  11. Այլ բուհի հետ համագործակցության հարցերով։
  12. Երևանի «Գլաձոր» համալսարանի հուշամեդալով պարգևատրման հարցերով։
  13. Ուսանողների հեռացման և վերականգնման հարցերով։
  14. Ուսման վարձի չափի սահմանման և փոփոխման հարցերով։
  15. Հաստատում է ռեկտորատի աշխատակարգը։

III. ՌԵԿՏՈՐԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

  1. Ռեկտորատի նիստերը նախագահում է ռեկտորը։
  2. Ռեկտորը բացում է նիստը և հայտարարում օրակարգը։
  3. Ռեկտորատը հաստատում է օրակարգը և որոշում օրակարգի հարցերի քննարկման հաջորդականությունն ու ընթացակարգը։
  4. Ռեկտորատը քննարկված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ։
  5. Ռեկտորատի նիստերն արձանագրվում են։ Արձանագրության վարումը կազմակերպում է ռեկտորի օգնականը, որը նաև ռեկտորատի քարտուղարն է։

IV. ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  1. Վարում է ռեկտորատի նիստերը։
  2. Հաստատում է ռեկտորատի նիստերի արձանագրությունները։
  3. Հսկում է ընդունած որոշումների կատարումը։
  4. Իր նախաձեռնությամբ կամ ռեկտորատի անդամների պահանջով հրավիրում է արտահերթ նիստեր։

V. ՌԵԿՏՈՐԱՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

  1. Կազմում է ռեկտորատի աշխատանքային ծրագրի նախագիծ և ներկայացնում հաստատման։
  2. Տեղեկացնում է ռեկտորատի անդամներին նիստերի մասին։
  3. Հետևում է ընդունած որոշումների կատարման ընթացքին։
  4. Կազմում և ստորագրում է ռեկտորատի արձանագրությունը։
  5. Ապահովում է անհրաժեշտ նյութերի առկայությունը քննարկվող հարցերի վերաբերյալ։

VI. ՌԵԿՏՈՐԱՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

  1. Ռեկտորատի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ և կարող են դրվել ռեկտորի ընդունած
    որոշումների, հրամանների հիմքում։