Միջոցառումներ

Միացեք համալսարանում կայացող ակադեմիական և մշակութային միջոցառումներին, որոնք հնարավորություն են ընձեռում յուրաքանչյուր ուսումնառողի հանդիպել քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, արվեստի և մշակույթի  առաջատար ներկայացուցիչներին, ծանոթանալ տարբեր մասնագիտական ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններին՝ դառնալով դրանց անմիջական մասնակիցը:
Իրադարձություններ
Դիպլոմներ՝ շրջանավարտներին
Օրերս Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ 2024-25 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ «Գլաձոր» քոլեջի, բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ԵԳՀ ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժ Ջհանգիրյանը, ամբիոնների վարիչներն ու դասախոսները։ Ռեկտոր Ժ․ Ջհանգիրյանը, բարի երթ մաղթելով գլաձորցիներին, հույս հայտնեց, որ համալսարանական գիտելիքները, տարիների ընթացքում ձևավորված մարդկային հարաբերությունները ճանապարհ կհարթեն լուսավոր ապագայի, հայ մարդու կայացման, պետության համար արժանի քաղաքացիներ լինելու համար։ Դիպլոմների արժանացած շրջանավարտներից շատերը հրաժեշտ տվեցին հարազատ դարձած համալսարանին, իսկ ոմանց համար ազդարարվեց կրթական նոր փուլի մեկնարկը․ վերջիներս կրթությունը կշարունակեն մագիստրատուրայում, քոլեջի շրջանավարտները՝ բակալավրիատում։
Mar
27
Կլոր սեղան-քննարկում «Պետության և պետականության ընկալումները արդի միջազգային հարաբերություններում» թեմայով
Մարտի 27-ին Երևանի Գլաձոր Համալսարանի Հ. Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ք․գ.թ․, դոցենտ Ն. Գրիգորյանի նախաձեռնությամբ կայացավ «Պետության և պետականության ընկալումները արդի միջազգային հարաբերություններում» թեմայով կլոր սեղան-քննարկումը: Միջոցառման մասնակիցները կազմակերպիչ ԵԳՀ ՄՀ-ների ամբիոնի և Ընդհանուր իրավագիության ամբիոնի 14 դասախոսներն էին: Որպես բացման խոսք Ն. Գրիգորյանը ներկայացրեց պետության և պետականության վերաբերյալ տեսահայեցակարգային մոտեցումների զարգացումն արդի միջազգային հարաբերություններում: Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես եկավ հարցի վերաբերյալ սեփական մոտեցմամբ՝ ներկայացնելով իր դիրքորոշումն ու հնարավոր լուծումները արդի խնդիրները լուծելու ուղղությամբ: Թեմայի ընդգրկուն լինելը ենթադրում է նմանատիպ քննարկումների պարբերական կազմակերպում: Աշխատաժողովն ամփոփեց ԵԳՀ ռեկտոր, իր. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ժ. Ջհանգիրյանը: