Երևանի «Գլաձոր» համալսարանում որակի ներքին ապահովման հիմնական նպատակը եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան որակի ներքին մշակույթի ձևավորումն ու տարածումն է, ԵԳՀ ռազմավարական նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաքելության իրականացումը: Որակի ներքին ապահովման նպատակն է նաև որակի արտաքին գնահատման հիմքերի ձևավորումը:
Որակի ներքին ապահովման խնդիրները
Երևանի «Գլաձոր» համալսարանում ՈԱ սահմանված նպատակները պայմանավորում են հետևյալ խնդիրների լուծման անհրաժեշտությունը.
Մշակել և/կամ կատարելագործել համալսարանում կրթության որակի շարունակական բարելավման քաղաքականությունն ու ընթացակարգերը
Մշակել և/կամ կատարելագործել համալսարանում ՄԿԾ-ների պարբերական վերանայման ու մշտադիտարկման գործիքակազմը
Հիմքեր ստեղծել ՄԿԾ գնահատման համար
Հզորացնել համալսարանի որակի ներքին ապահովման ստորաբաժանումը
Ապահովել ԵԳՀ արտաքին և ներքին շահակիցների որակի ներքին ապահովման գործընթացներին մասնակցությունը
Ապահովել ՈԱ արտաքին գնահատման համար անհրաժեշտ տեղեկության հավաքման, մշակման և վերլուծման կառուցակարգեր
Ապահովել ՈԱ գործընթացների հրապարակայնությունն ու թափանցիկությունը
Ապահովել ՈԱ ներքին համակարգի պարբերական վերանայումն ու բարելավումը: