Երևանի «Գլաձոր» համալսարանի համահիմնադիր, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ամալյա Խառատյանը ծնվել է Երևանում: Գերազանցությամբ ավարտելով Ավ. Իսահակյանի անվ. N 16 միջնակարգ դպրոցը` ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որտեղ էլ 1971 թվականից ուսմանը զուգահեռ աշխատել է, զբաղվել գիտական գործունեությամբ: Ատենախոսության թեմա է հաստատվել Մոսկվայի Պլեխանովի անվան ինստիտուտի իրավագիտության ամբիոնում և նույն ինստիտուտում էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1980-1995 թվականներին աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտության պատմության և իրավագիտության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս: Բուհի ստեղծման առաջին իսկ օրից` 1990 թվականից ստանձնել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պարտականությունները: Իրավագիտության ամբիոնի դասախոս է:
Ստացել է պրոֆեսորի, ապա նաև Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի կողմից` պատվավոր դոկտորի կոչում:
Դասավանդում է «Քաղաքացիական իրավունք», «Ընտանեկան իրավունք» առարկաները, «Գլաձոր» համալսարանի դոցենտ է: Ամուսնացած է, ունի երկու որդի։ 2010 թվականին կրթության և գիտության ոլորտում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 20-ամյակի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալներով: