Events
Join the academic and cultural events taking place at the university, which give each student the opportunity to meet the leading representatives of political science, law, economics, information technology, education and science, art and culture, get acquainted with events taking place in various professional fields to events, becoming a direct participant in them.
Events
Nov
2
«Գլաձորի» հյուրերն են Երևանի Իրավատնտեսագիտական և Կառավարման Քոլեջի ուսանողները
Երևանի Գլաձոր Համալսարան այցելեցին Երևանի Իրավատնտեսագիտական և Կառավարման Քոլեջի իրավաբանական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողները՝ «Ընտանեկան իրավունքի» դասախոս Սյուզաննա Արմենակյանի ուղեկցությամբ։ Ուսանողները Երևանի Գլաձոր համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Է. Էլիզա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան բուհի կրթական ծրագրերին, նյութատեխնիկական հագեցվածությանը, գործող զեղչերին։ Նշենք, որ երկու կրթական հաստատությունների միջև կնքված պայմանագրի համաձայն նմանատիպ միջոցառումներ՝ փոխադարձ այցեր, հանդիպումներ հաճախ են կազմակերպվում, իսկ քոլեջի շրջանավարտները, մասնագիտությունը շարունակելու պարագայում ընդունվում են համալսարանի երկրորդ կուրս՝ օգտվելով վարձի 20% զեղչի հնարավորությունից։ Կրիմինալիստիկայի լաբորատորիաներում ապագա իրավաբանները ծանոթացան «Դատական փորձաքննություն» մասնագիտության առանձնահատկություններին, ինչպես նաև փորձագետ-դասախոսներ Հ. Ղարիբյանի և Ա. Քինակցյանի մատուցմամբ ծանոթացան փորձաքննությունների որոշ տեսակների։