Այց Սահմանադրական դատարան

2025 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավաբանական և Միջազգային հարաբերություններ ֆակուլտետների ուսանողները Կարիերայի կենտրոնի ղեկավար Է. Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել են Սահմանադրական դատարան:
No items found.

Այցի շրջանակներում երիտասարդ իրավաբաններին ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:  

ՍԴ նախագահը ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորությունները, գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել   ՀՀ արդարադատության համակարգում Բարձր դատարանի դերին:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակներում ՍԴ նախագահը պատասխանել է ուսանողներին հետարքրքող մի շարք  մասնագիտական  հարցերի, ինչպես նաև անդրադարձել է իրավաբանի մասնագիտության առանձնահատկություններին, նշել մարդկային և մասնագիտական այն հատկանիշներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրավաբանի և, մասնավորապես, դատավորի պատասխանատու աշխատանքում:

Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողներին հորդորել է նպատակներին հասնելու ճանապարհը հարթել բացառապես գիտելիքների միջոցով  և մասնագիտական ձեռքբերումները ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝  Հայաստանի Հանրապետության:

https://www.facebook.com/share/p/14S8Xkup3xP/

Weekly newsletter
No spam. Just the latest releases and tips, interesting articles, and exclusive interviews in your inbox every week.
Read about our privacy policy.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.