«Գլաձորում» Լեհաստանի Ժեշուվի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորներն են

ԵՄ Էրազմուս+ դասախոսների շարժունության ծրագրի շրջանակներում Երևանի «Գլաձոր» համալսարան են այցելել Լեհաստանի Ժեշուվի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորներ Դարիուշ Կուշը և Բոժենա Կուշը։
No items found.

Այցի մեկնարկին հյուր պրոֆեսորներին ընդունել է Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային ակադեմիական համագործակցության,փորձի փոխանակման և համալսարանների միջև կապերի զարգացման կարևորությունը։

Պրոֆեսորները հանդիպել են համալսարանի տարբեր ֆակուլտետմերի դասախոսների և ուսանողների հետ՝ հանդես գալով երկու ակադեմիական դասախոսությամբ։ ՊրոֆեսորԴարիուշ Կուշը ներկայացրել է «Լեհ ֆերմերների ներդրումային գործունեությունը» (InvestmentActivity of Polish Farmers) և ՊրոֆեսորԲոժենա Կուշը՝ «Լեհաստանում մթերքի առցանց գնումների որոշիչ գործոնները․սոցիալ-տնտեսական հեռանկարը» (Determinants of Online Grocery Shopping in Poland:A Socio-Economic Perspective)։ Դասախոսություններին հաջորդել են հարցուպատասխանն ու քննարկումները, որոնց ընթացքում ուսանողներն ուդասախոսները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու հյուրերին և մտքերփոխանակելու ներկայացված թեմաների շուրջ։

Ծրագրի շրջանակներում պրոֆեսորներն այցելել են նաև «Նոյ» կոնյակի գործարան՝ ծանոթանալու հայկականկոնյակագործության ավանդույթներին և Հայաստանի արդյունաբերական ու մշակութայինժառանգության կարևոր բաղադրիչներից մեկին։ Այցի ընթացքում Երևանի «Գլաձոր» համալսարանի ղեկավարության կողմից պատվարժան հյուրերինհանձնվել են խորհրդանշական նվերներ՝ ի նշան հարգանքի, ջերմ հյուրընկալության ևհայ-լեհական ակադեմիական համագործակցության արժևորման։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը՝ համատեղելով մասնագիտական փորձի փոխանակումը, մշակութայիներկխոսությունն ու բարեկամական կապերի ամրապնդումը։ Նման նախաձեռնությունները նպաստում են միջազգային ակադեմիական կապերի ամրապնդմանը, մասնագիտական գիտելիքի փոխանակմանը և ուսանողների ու դասախոսների համար նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։

Երևանի«Գլաձոր» համալսարանը կարևորում է միջազգային համագործակցությունը՝ խթանելով գիտակրթական երկխոսությունը, ակադեմիական շարժունությունը և միջմշակութայինկապերի զարգացումը։

‍

Weekly newsletter
No spam. Just the latest releases and tips, interesting articles, and exclusive interviews in your inbox every week.
Read about our privacy policy.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.