2012-2013 – Կապի միջոցների ԳՀԻ ՓԲԸ, փոխտնօրեն
2006-2012 – ԱրմենՍել ՓԲԸ (հեռահաղորդակցական ընկերություն), գլխավոր տնօրեն
2002-2003 – Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ծրագրի ղեկավար, Եվրասիա հիմնադրամ դրամաշնորհ
2001–2008 – ԱրմենՏել ՓԲԸ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության տնօրեն, ռազմավարության և անվտանգության ուղղության ղեկավար
1992-2000 – Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ, գլխավոր տնօրեն
1968-1992 – Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, տնօրենի տեղակալ, համալիր բաժանմունքի պետ, գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, հատուկ նշանակության համակարգերի, ծրագրային ապահովման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ղեկավար:
ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2022 - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի պրոֆեսոր
2020 – Երևանի «Գլաձոր» համալսարան,«Ինֆորմատիկա» ամբիոնի վարիչ համատեղության կարգով
1980 – 2023 - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, դասախոս համատեղության կարգով
2013 – 2022 - Հայկական պետական մանկավարժական համալսարան, «Ինֆորմատիկա և նրա դասավանդման մեթոդիկա» ամբիոնի վարիչ
2007-2011 – Տերնոպոլի ազգային համալսարանի մասնաճյուղ, ամբիոնի վարիչ համատեղության կարգով
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1963-1968 – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, էլեկտրոնիկայի տեխնիկայի ինժեներ
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ
Պրոֆեսոր - ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհուրդ
Ավագ գիտաշխատող- Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհուրդ
Տեխնիկական գիտությունների դոկտոր - ավտոմատացված սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի մասնագիտական խորհուրդ, ք. Մոսկվա
Տեխնիկականգիտությունների թեկնածու - Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնագիտական խորհուրդ
ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐ
· Համակարգչային ճարտարապետություն
· Օպերացիոն համակարգեր
· Բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր
· Համակարգչային և հեռահաղորդակցության ցանցեր
· Կառավարման ավտոմատացված համակարգեր
· Ծրագրավորման հիմունքներ
· Ծրագրային ապահովման մշակման տեխնոլոգիաներ
· Python ծրագրավորման լեզու
· Տեղեկատվական անվտանգություն
· Տվյալների սեղմման մեթոդներ
· Արհեստական բանականություն
· Ռազմավարական կառավարման պլանավորման և մոնիթորինգի ավտոմատացման համակարգեր
· Էլեկտրոնային ուսուցման դասընթացների նախագծում
· Էլեկտրոնային ուսուցում
· Ընդհանուր ինֆորմատիկա
· Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում և այլն:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ՍՎԿ» երկմեքենայական հաշվողական համալիրի և իրական ժամանակի մասշտաբի օպերացիոն համակարգի նախագծում
«Սևան» բազմապրոցեսորային հաշվողական համակարգի և օպերացիոն համակարգի նախագծում
Հատուկ նշանակության հեռահաղորդակցության ցանցի համար կիրառական մակարդակի արձանագրության և ծրագրային ապահովման մշակում
Հատուկ նշանակության կառավարման ավտոմատացված համակարգի օբյեկտների ավտոմատացման համալիր միջոցների մշակում
«Օգնություն գործարարին» համակարգի մշակում, Եվրասիա հիմնադրամի դրամաշնորհ
«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության տարածաշրջանային բիլինգի համակարգի մշակում
Համալսարանի պետ.քննությունների անցկացման և դիպլոմային նախագծերի պաշտպանության էլեկտրոնային համակարգի մշակում և այլն:
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, հաշվողական տեխնիկա, ծրագրավորում, հեռահաղորդակցական ցանցեր, կառավարման ավտոմատացված համակարգեր, Արհեստական բանականություն, կրթության ոլորտի ավտոմատացում,
1999 - 2022 ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին կից 037 մասնագիտական խորհրդի անդամ,
2017 - «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
1980 - ՀՀ համալսարաններում դիպլոմային աշխատանքների պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ:
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
1980 - «Պատվո նշան» շքանշան
1979թ.- գիտության և տեխնիկայի բնագավառում համամիութենական Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր
ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
64 տպագիր աշխատանք գիտական ամսագրերում
65 գիտատեխնիկական հաշվետվություն
Գիտական ղեկավար - 7 պաշտպանված թեկնածուական ատենախոսություն.
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն