Մանուչարյան Սվետլանա Սեյրանի

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Աշխատանքային գործունեություն

2024-մինչ օրս-«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ում Որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ

2024-մինչ օրս-Երևանի «Գլաձոր» համալսարանի Լեզուների ամբիոնի դասախոս

2024-մինչ օրս-«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում «Հուշարձան» գիտական հանդեսի պատասխանատու

2023-2024-Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ

2024-Երևանի թիվ 109 ավագ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

2023-«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Հայ գրքի և մամուլի մատենագիտության

ենթաբաժնում որպես առաջատար մատենագետ

2021-2023-Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ

2020-2022-Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար

2020-Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար

20199-2020-Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար

2018-1019-Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար

2011-Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ

2003-2011-Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ

2011-Գորիսի պետական համալսարանի միջազգային երկրորդ գիտաժողով (ԳՊՀ, Գորիս)

2014-«Ջահուկյանական ընթերցումներ». միջազգային գիտաժողով (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան)

2016-«Ջահուկյանական ընթերցումներ-2016». միջազգային գիտաժողով (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան)

2016-«Կայուն զարգացման հեռանկարները և մարտահրավերները 21-րդ դարում». հանրապետական միջբուհական գիտաժողով (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Երևան)

2017-«Բակունցյան ընթերցումներ». հանրապետական գիտաժողով՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 118-ամյակին (Գորիս)

2017-«Ջահուկյանական ընթերցումներ-2017». միջազգային գիտաժողով (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան)

2017-Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողով՝ նվիրված Ջոն Գրեպինի հիշատակին (1937-2016) (ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան)

2017-«Սյունիքը կրթության և մշակույթի օջախ». հանրապետական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ-ի 50-ամյակին (Գորիս)

2017-«Կովկասը՝ մեր ընդհանուր տուն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 20-ամյակին (Մեսրոպ Մաշտոց Համալսարան, Ստեփանակերտ)

2017-Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 7-րդ գիտաժողով (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան)

2019-Բակունցյան ընթերցումներ-120, հանրապետական գիտաժողով, (ԳՊՀ, Գորիս)

2019-Արամ Ղանալանյան-110, Հանրապետական երկօրյա գիտաժողով` նվիրված Արամ Ղանալանյանի ծննդյան 110-ամյակին, (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Ծաղկաձոր)

2020-«Մաթևոսյանական արձագանքներ-3» խորագրով միջազգային գիտաժողով, Վանաձորի պետական համալսարան (մասնակցության ձևաչափը՝ առցանց)

2021-«Հայ բառարանագրության արդի խնդիրներն ու հեռանկարը» միջազգային գիտաժողովի (Երևան) /մասնակցության ձևաչափը՝ առցանց/

2022-Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին (Երևան)

2022-«Սյունիքը կրթության և մշակույթի օջախ». հանրապետական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ-ի 55-ամյակին (Գորիս)

‍ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2017-Մասնակցություն «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրին

2019-«Սյունիքի նյութական և հոգևոր (ոչ նյութական) ժառանգությունը» հայագիտական ծրագրի գիտաշխատող

2017-2019-«Սյունիք հայագիտության հանդես»-ի պատասխանատու խմբագիր և սրբագրիչ

2021-«Սյունիքի նյութական և հոգևոր (ոչ նյութական) ժառանգությունը» հայագիտական ծրագրի ղեկավար

2022-ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամի աջակցությամբ «ՀՀ Սյունիքի մարզի համայքահեն բանահյուսական ժառանգության գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի մասնակից

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2018-«Բիզնես անգլերեն» դասընթացի(Բ1 մակարդակ) շրջանակներում

2018-Օտար լեզվի վերապատրաստման դասընթաց

2020-Գավառի պետական համալսարանի կողմից Եվրոպական միության «ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում իրականացված «Խնդիրների ստեղծարար լուծումներ» թեմայով

2020-«Ակադեմիական գրագիտության հիմունքները բուհում» վերապատրաստման առցանց դասընթաց

2020-«Արդյունավետ դասավանդումից արդյունավետ ուսուցում» թեմայով վերապատրաստման դասընթաց

2021-«Հանրային խոսք. խոսքի մշակույթ»

«Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով»

ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Գրաբար

Բարբառագիտություն

Ընդհանուր լեզվաբանություն

Լեզվաբանության ներածություն

Հայոց լեզվի պատմություն

Հայոց լեզու և հայ գրականություն

Հայոց լեզու և խոսքի մշակույթ Մագիստրոսի կրթական ծրագիր

Գրաբար

Տարրական և միջին դպրոցում մայրենիի ուսուցման մեթոդագործընթացային և մեթոդալեզվական հիմունքները շարունակական ուսուցման համակարգում

Հաղորդակցման մշակույթի ձևավորման տեսական հիմունքները

ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 մեթոդական ուղեցույց (2008 թ.)

1 թեզիս (2017 թ.)

1 ուսումնամեթոդական ձեռնարկ (2020թ.)

1 մենագրություն (2020 թ.)

25 գիտական հոդված, 5 գիտահանրամատչելի հոդված

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն