Կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնը հիմնադրվել է 2012թ.-ին՝ նպատակ ունենալով համակարգել համալսարանի ուսանողների և շրջանավարտների աշխատաշուկա մուտք գործելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Կենտրոնը համալսարանական կրթական ծրագրերի արդիականացման և բարելավման նպատակով շարունակաբար անդրադարձ է կատարում բուհի շրջանավարտներին, մշակում հարցաթերթիկների ձևանմուշներ և դրանց միջոցով պարբերաբար կազմակերպում հարցումներ՝ համապատասխան բաժիններին ներկայացնելով աշխատաշուկայի և հանրության պահանջներից բխող տեղեկություններ: Կենտրոնում իրականացվող աշխատանքների շնորհիվ ապահովվում է համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապը:
Կենտրոնն աշխատանքներ է իրականացնում նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և ավագ դպրոցների ուսումնառողների շրջանում համալսարանի՝ գործող մասնագիտությունների, հնարավորությունների և առավելությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տարածման ուղղությամբ:
ԵԳՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնը համագործակցում է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների, ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների հետ։
Կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնը ղեկավարում է Էլիզա Կարապետի Հովհաննիսյանը: