Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, «Ինֆորմատիկա» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու և այլ նպատակներով, ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվել և համալրվում է դոկտոր-պրոֆեսորներով, թեկնածուներով և դոցենտներով: Գործնական բնույթ կրող դասընթացների դասավանդումը շարունակվում է իրականացվել ոլորտում պրակտիկ աշխատանքով զբաղված մասնագետների կողմից:
Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ «Գլաձոր» համալսարանի Ինֆորմատիկայի ամբիոնը համագործակցում է ինչպես պետական այնպես էլ մասնավոր կազմակերպությունների հետ:
«Ինֆորմատիկայի» ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինար: Ուսումնառողները պարբերաբար մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնվող մասնագիտական հանդիպումների տեղացի և արտասահմանյան ծրագրավորողների հետ, մասնակցում Տեղեկատվական տեխնոլոգիաներ, անվտանգության և կապի միջազգային մասնագիտացված ցուցահանդեսների՝ Comp EXPO, Digitec, «ԱրմՀայԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես և այլն: