Հարգելի դիմորդ, «Բակալավրիատ» բաժնում ներկայացված է ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ ընդունելության կարգը, առկա մասնագիտությունները, տեղերի քանակը, վարձաչափերը և կատարվող փոփոխությունները։
Բակալավրիատի ընդունելության կարգին և ընթացիկ փոփոխություններին ծանոթանալու համար հետևիր «Բակալավրիատ» բաժնի մշտապես թարմացվող տեղեկատվությանը:

«Գլաձոր» քոլեջում դասավանդում են ինչպես համալսարանի դասախոսներ՝ գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, այնպես էլ հանրակրթական դպրոցների բարձրակարգ մանկավարժներ:
Ղեկավարվելով Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի (ընդունված 11.09.25) 3-րդ հոդվածի 36 կետով, 6-րդհոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասով և 21-րդհոդվածով՝ պետության կողմից հավատարմագրված Երևանի «Գլաձոր» համալսարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն միասնական կենտրոնացված, ինչպես նաև ներբուհական քննությունների հիման վրա:
| Բակալավրիատ | Ընդունելության քննություններ | Ուսման վարձ առկա/hեռակա |
|---|---|---|
| Բուժական գործ | Ֆիզ., քիմ., կենս. մրցութային 3 առարկաներից երկուսը՝ դիմորդի ընտրությամբ |
900,000 |
| Ստոմատոլոգիա | Ֆիզ., քիմ., կենս. մրցութային 3 առարկաներից երկուսը՝ դիմորդի ընտրությամբ |
800,000 |
| Իրավագիտություն | ՀՊ(գ) Հլ,(գ) կամ Օտլ(գ) | 650,000/520,000 |
| Դատական փորձաքննություն | ՀՊ(գ) Հլ,(գ) կամ Օտլ(գ) | 700,000 |
| Միջազգային հարաբերություններ | ՀՊ(գ) Հլ,(գ) կամ Օտլ(գ) | 500,000/400,000 |
| Ֆինանսներ | Մ(գ), Անգլ(գ) | 500,000/400,000 |
| Կառավարում | Մ(գ), Անգլ(գ) | 500,000/400,000 |
| Շուկայագիտություն (մարքեթինգ) | Մ(գ), Անգլ(գ) | 500,000/400,000 |
| Հաշվապահական հաշվառում և հարկում | Մ(գ), Անգլ(գ) | 500,000/400,000 |
| Օտար լեզու և գրակ. | Հլ(գ), Օտլ(գ) | 500,000/400,000 |
| Թարգմանչական գործ | Հլ(գ), Օտլ(գ) | 500,000/400,000 |
| Լրագրություն | Հլ(գ), Օտլ(գ) | 500,000/400,000 |
| Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) | Մ(գ), Անգլ(գ) | 500,000/400,000 |
- Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար, պետպատվերի շրջանակում ընդունելություն է կատարվում Դատական փորձաքննություն, ինպես նաև Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) մասնագիտություններում՝ առկա ուսուցմամբ (ընդունելությունը՝ միասնական քննությունով)։
- Միջին մասնագիտական պետական, այդ թվում՝ բժշկական ուղղվածության ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների ընդունելությունը Երևանի «Գլաձոր» համալսարան իրականացվում է դիպլոմի գնահատականների հիման վրա՝ առանց ընդունելության քննությունների։
- Գործընկեր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար սահմանված է ուսման վարձի 10 % զեղչ:
- Ուսանողների համար գործում է անհատական զեղչային համակարգ:
- Համալսարանում յուրաքանչյուր մասնագիտության գծով բարձր միավորներով ընդունված հիսուն ուսանողից հինգը սովորում են անվճար:
- Բակալավրիտում առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, հեռական՝ 5 տարի:
- Առկա ուսուցման դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից: