Երևանի «Գլաձոր» համալսարանին կից գործում է «Գլաձոր» քոլեջը՝ Բանկային գործ մասնագիտությամբ: Քոլեջում ուսանողները ստանում են միջին մասնագիտական կրթություն:
Ուսումնառության երեք տարիների ընթացքում ուսումնառողներն ապրում են հարուստ և հագեցած ուսումնական կյանքով՝ մասնակցում ուսանողական միջոցառումների, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչների հետ, այցելում բանկեր, վարկային կազմակերպություններ, մշակութային օջախներ, ինչպես նաև լինում Հայաստանի տեսարժան վայրերում:
«Գլաձոր» քոլեջում ընդունելությունը կատարվում է դիմորդների՝ դպրոցում ցուցաբերած առաջադիմության հիման վրա. «Գլաձոր» քոլեջ կարող են ընդունվել հիմնական դպրոցների 9-րդ դասարանի շրջանավարտները:
«Գլաձոր» քոլեջը մասնագետներ է պատրաստում և որակավորումներ շնորհում «Բանկային գործ» մասնագիտության գծով:
«Գլաձոր» քոլեջի շրջանավարտները ՀՀ կառավարության որոշման համաձայն կարող են իրենց կրթությունը շարունակել ինչպես Երևանի «Գլաձոր» համալսարանի, այնպես էլ այլ պետական և ոչ պետական բուհերի համապատասխան մասնագիտությունների 2-րդ կուրսում: Դասերն անցկացվում եմ Երևանի «Գլաձոր» համալսարանի շենքում:
Ուսման տևողությունը 3 տարի է:
Ուսման վարձը 300 000 ՀՀ դրամ է:
Ուսանողական կյանքը քոլեջում
«Գլաձոր» քոլեջի ուսանողական կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում տարատեսակ միջոցառումները, այցերը բանկեր, արտադրական կազմակերպություններ, պատմամշակութային կենտրոններ, ցուցահանդեսներ: Իրականացվում են թրեյնինգներ, հանդիպումներ գործատուների, մշակույթի գործիչների հետ, անցկացվում են մասնագիտական կողմնորոշման սեմինարներ: