Հարգելի դիմորդ, «Մագիստրատուրա» բաժնում ներկայացված է ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ ընդունելության կարգը, առկա մասնագիտությունները, տեղերի քանակը, վարձաչափերը և կատարվող փոփոխությունները։
Մագիստրատուայի ընդունելության կարգին և ընթացիկ փոփոխություններին ծանոթանալու համար հետևիր «Մագիստրատուրա» բաժնի մշտապես թարմացվող տեղեկատվությանը:
«Գլաձոր» քոլեջում դասավանդում են ինչպես համալսարանի դասախոսներ՝ գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, այնպես էլ հանրակրթական դպրոցների բարձրակարգ մանկավարժներ:
Մագիստրատուրայում ընդունելությունն իրականացվում է հարցազրույցով: Մագիստրոսական ծրագրերին կարող են դիմել ինչպես բազային, այնպես էլ ոչ բազային մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան ունեցողները:
Համալսարանը մագիստրոսներ է պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով.
Մագիստրատուրա | Ուսման վարձ առկա/hեռակա |
---|---|
Իրավագիտություն | 650000/420000 |
Դատական փորձաքննություն | 700000/- |
Միջազգային հարաբերություններ | 500000/300000 |
Ֆինանսներ | 500000/300000 |
Կառավարում | 500000/300000 |
Շուկայագիտություն (մարքեթինգ) | 500000/300000 |
Հաշվապահական հաշվառում և հարկում | 500000/300000 |
Օտար լեզու և գրակ. | 400000/300000 |
Լեզվաբանություն, թարգմանչական գործ | 400000/300000 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) | 500000/300000 |
Համալսարանում մագիստրոսական կրթություն կարող են ստանալ ինչպես ՀՀ, այնպես էլ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք:
Համալսարանի մագիստրատուրա կարող են ընդունվել Երևանի «Գլաձոր» համալսարանի, այլ բուհերի բակալավրի, դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտներ` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու նպատակով:
Յուրաքանչյուր մասնագիտության գծով սահմանված է.
Անվճար- 1 տեղ
50% զեղչ՝ բարձր առաջադիմությամբ ուսումնառողների համար - 1 տեղ