Երևանի «Գլաձոր» համալսարանը՝ Եվրոպայի 1000 լավագույն բուհերի շարքում

Երևանի «Գլաձոր» համալսարանը 17.62 ընդհանուր միավորով հեղինակավոր UNIRANKS համալսարանների միջազգային վարկանիշավորման համակարգի 2027 թվականի արդյունքներով ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 1000 համալսարանների շարքում՝ զբաղեցնելով 837-րդ տեղը։
No items found.

UNIRANKS-ի վարկանիշավորման տվյալներով Երևանի «Գլաձոր» համալսարանը նաև՝ ունի Recognized & Verified կարգավիճակ, Հայաստանի բուհերի շարքում զբաղեցնում է 18-րդ, համաշխարհային վարկանիշում՝ 11,412-րդ տեղը։

Հարկ է նաև նշել, որ այսօր Եվրոպայում հաշվառվում է մոտ 5,000 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Վարկանիշավորման ընթացքում համալսարանները գնահատվում են մի շարք կարևոր ուղղություններով, այդ թվում՝ կրթության որակ, ակադեմիական և հետազոտական գործունեություն, շրջանավարտների զբաղվածություն և կարիերայի հաջողություն, միջազգայնացում, ուսանողական փորձառություն, թվային ներկայություն, համալսարանական ենթակառուցվածքներ և այլ ցուցանիշներ։

Այս արդյունքը ևս մեկ կարևոր հանգրվան է Երևանի «Գլաձոր» համալսարանի զարգացման ճանապարհին և խթան՝ շարունակելու կրթության որակի բարձրացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և ժամանակակից կրթական միջավայրի զարգացմանն ուղղված աշխատանքները։

Շնորհավորումենք ԵԳՀ ողջ համայնքին՝ ուսանողներին, շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմին։

Միասին շարունակում ենք զարգանալ, ստեղծել նոր հնարավորություններ և ամրապնդել Երևանի «Գլաձոր» համալսարանի դիրքը միջազգային կրթական միջավայրում։

 

‍

‍

Weekly newsletter
No spam. Just the latest releases and tips, interesting articles, and exclusive interviews in your inbox every week.
Read about our privacy policy.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.