UNIRANKS-ի վարկանիշավորման տվյալներով Երևանի «Գլաձոր» համալսարանը նաև՝ ունի Recognized & Verified կարգավիճակ, Հայաստանի բուհերի շարքում զբաղեցնում է 18-րդ, համաշխարհային վարկանիշում՝ 11,412-րդ տեղը։
Հարկ է նաև նշել, որ այսօր Եվրոպայում հաշվառվում է մոտ 5,000 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Վարկանիշավորման ընթացքում համալսարանները գնահատվում են մի շարք կարևոր ուղղություններով, այդ թվում՝ կրթության որակ, ակադեմիական և հետազոտական գործունեություն, շրջանավարտների զբաղվածություն և կարիերայի հաջողություն, միջազգայնացում, ուսանողական փորձառություն, թվային ներկայություն, համալսարանական ենթակառուցվածքներ և այլ ցուցանիշներ։
Այս արդյունքը ևս մեկ կարևոր հանգրվան է Երևանի «Գլաձոր» համալսարանի զարգացման ճանապարհին և խթան՝ շարունակելու կրթության որակի բարձրացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և ժամանակակից կրթական միջավայրի զարգացմանն ուղղված աշխատանքները։
Շնորհավորումենք ԵԳՀ ողջ համայնքին՝ ուսանողներին, շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմին։
Միասին շարունակում ենք զարգանալ, ստեղծել նոր հնարավորություններ և ամրապնդել Երևանի «Գլաձոր» համալսարանի դիրքը միջազգային կրթական միջավայրում։