Մայիսի 15-ին Հայաստանում երիտասարդության և ուսանողության տոնին ընդառաջ Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանի, Լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն ամբիոնի վարիչ Ա. Սողոմոնյանի նախաձեռնությամբ կայացավ «Լավագույն ուսանող 2026» մրցանակաբաշխությունը։ Մեծ դահլիճում հավաքվել էին ուսանողներ, դասախոսներ և հյուրեր՝ միասին նշելու տարվա բարձր առաջադիմություն ունեցող, ամենաակտիվ ու աչքի ընկնող ուսանողների հաջողությունները։ Մրցանակներ ստացան այն ուսանողները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են բարձր առաջադիմությամբ, ակտիվ մասնակցությամբ և համալսարանական կյանքի տարբեր նախաձեռնություններում ներգրավվածությամբ։
Լավագույն ուսանող ճանաչվեց Միջազգային հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Համբարձումյանը: Միջոցառման ընթացքում առաջատարներին շնորհավորեցին և նորանոր հաջողություններ մաղթեցին ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը, ամբիոնների վարիչներ՝ Ա. Սողոմոնյանը, Ն. Գրիգորյանը, Է. Հարությունյանը, Ռ. Չիբուխչյանը և ուրիշներ:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նոր հաջողություններ ու ավելի շատ հաղթանակներ առաջիկայում։