Լավագույն ուսանող 2026

Մայիսի 15-ին Հայաստանում երիտասարդության և ուսանողության տոնին ընդառաջ Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանի, Լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն ամբիոնի վարիչ Ա. Սողոմոնյանի նախաձեռնությամբ կայացավ «Լավագույն ուսանող 2026» մրցանակաբաշխությունը։
No items found.

Մայիսի 15-ին Հայաստանում երիտասարդության և ուսանողության տոնին ընդառաջ Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանի, Լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն ամբիոնի վարիչ Ա. Սողոմոնյանի նախաձեռնությամբ կայացավ «Լավագույն ուսանող 2026» մրցանակաբաշխությունը։ Մեծ դահլիճում հավաքվել էին ուսանողներ, դասախոսներ և հյուրեր՝ միասին նշելու տարվա բարձր առաջադիմություն ունեցող, ամենաակտիվ ու աչքի ընկնող ուսանողների հաջողությունները։ Մրցանակներ ստացան այն ուսանողները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են բարձր առաջադիմությամբ, ակտիվ մասնակցությամբ և համալսարանական կյանքի տարբեր նախաձեռնություններում ներգրավվածությամբ։

Լավագույն ուսանող ճանաչվեց Միջազգային հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Համբարձումյանը: Միջոցառման ընթացքում առաջատարներին շնորհավորեցին և նորանոր հաջողություններ մաղթեցին ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը, ամբիոնների վարիչներ՝ Ա. Սողոմոնյանը, Ն. Գրիգորյանը, Է. Հարությունյանը, Ռ. Չիբուխչյանը և ուրիշներ:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նոր հաջողություններ ու ավելի շատ հաղթանակներ առաջիկայում։

Weekly newsletter
No spam. Just the latest releases and tips, interesting articles, and exclusive interviews in your inbox every week.
Read about our privacy policy.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.