Դիպլոմներ՝ շրջանավարտներին

No items found.
Օրերս Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ 2024-25 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ «Գլաձոր» քոլեջի, բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ԵԳՀ ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժ Ջհանգիրյանը, ամբիոնների վարիչներն ու դասախոսները։ Ռեկտոր Ժ․ Ջհանգիրյանը, բարի երթ մաղթելով գլաձորցիներին, հույս հայտնեց, որ համալսարանական գիտելիքները, տարիների ընթացքում ձևավորված մարդկային հարաբերությունները ճանապարհ կհարթեն լուսավոր ապագայի, հայ մարդու կայացման, պետության համար արժանի քաղաքացիներ լինելու համար։ Դիպլոմների արժանացած շրջանավարտներից շատերը հրաժեշտ տվեցին հարազատ դարձած համալսարանին, իսկ ոմանց համար ազդարարվեց կրթական նոր փուլի մեկնարկը․ վերջիներս կրթությունը կշարունակեն մագիստրատուրայում, քոլեջի շրջանավարտները՝ բակալավրիատում։