Նոյեմբերի 7-ին Երևանի Գլաձոր Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Մեդիա և Դիվանագիտություն» դասընթացի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցեցին Media Initiatives Centerի «5x5+1 մեդիագրագիտություն կամ ԱԲ հնարավորություններն ու մեդիան» խորագրով ինտերակտիվ քննարկմանը: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում կազմակերպված ինտերակտիվ քննարկմանը 5+1 խոսնակ` տեղացի և միջազգային մեդիափորձագետներ, լրագրողներ, մարքեթինգի և կրթության փորձագետներ, յուրաքանչյուրը 15 րոպեում ներկայացրեցին արդիական թեմաներ 15 սահիկով: Քննարկումը կազմակերպված էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: