Իրադարձություն

Կայացավ ՈւԳԸ 28-րդ նստաշրջանի լիագումար նիստը
May 14, 2025
No items found.
Մայիսի 14-ին կայացավ Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական գիտական ընկերության հերթական՝ 28-րդ նստաշրջանի լիագումար նիստը: Ներկայացվեցին ներամբիոնային լսումների արդյունքում ընտրված չորս լավագույն զեկուցումները: Լիագումար նիստին ներկա էին համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ: Վերջիններս բարձր գնահատեցին ուսանողների առաջին քայլերը գիտական գործունեություն ծավալելու առնչությամբ՝ հույս հայտնելով, որ նրանք լավագույն ոգևորիչ օրինակ կլինեն դասընկերների համար: Միջոցառման ավարտին պարգևատրվեցին նախորդ տարի՝ ՈւԳԸ 27-րդ նստաշրջանի լավագույն մասնակիցները: