Ռեկտոր Ժ․ Ջհանգիրյանը, բարի երթ մաղթելով գլաձորցիներին, հույս հայտնեց, որ համալսարանական գիտելիքները, տարիների ընթացքում ձևավորված մարդկային հարաբերությունները ճանապարհ կհարթեն լուսավոր ապագայի, հայ մարդու կայացման, պետության համար արժանի քաղաքացիներ լինելու համար։
Դիպլոմների արժանացած շրջանավարտներից շատերը հրաժեշտ տվեցին հարազատ դարձած համալսարանին, իսկ ոմանց համար ազդարարվեց կրթական նոր փուլի մեկնարկը․ վերջիներս կրթությունը կշարունակեն մագիստրատուրայում, քոլեջի շրջանավարտները՝ բակալավրիատում։