Կայացավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 31-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ լեցուն հուզիչ պահերով, շնորհավորանքներով և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը։
No items found.

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան համալսարանի ամբիոնների վարիչները, իսկ դասախոսներն ու վարչական աշխատողները շրջանավարտներին փոխանցեցին իրենց լավագույն բարեմաղթանքներն ու մասնագիտական հաջողությունների մաղթանքները։ Հանդիսավոր արարողությունը վարում էր Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանը։

Ջերմ ու անկեղծ ելույթներով հանդես եկան նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով համալսարանին, դասախոսական կազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց կողքին են եղել ուսման տարիներին։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում շրջանավարտները ստացան իրենց դիպլոմներն ու ճանապարհվեցին նոր ձեռքբերումների՝ բարեմաղթանքներով և բարի երթի խոսքերով։

‍

Weekly newsletter
No spam. Just the latest releases and tips, interesting articles, and exclusive interviews in your inbox every week.
Read about our privacy policy.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.