Դեկտեմբերի 19-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում կայացավ «Կրթությունը և գիտությունը որպես արժեք» խորագրով գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 35-ամյակին:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին զեկուցումներ հետևյալ թեմաներով.
• «Հայ ժողովրդի արժեհամակարգը», զեկուցող՝ Ա. Հ. Սարգսյան, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
• «Հայ կրթական համակարգը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին և դրա լավագույն ավանդույթների պահպանումը (դրսևորումը) ներկա փուլում», զեկուցող՝ Ս. Թ. Սարգսյան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
• «Իրավաբանական գիտելիքի ուժը և ազդեցությունը դատական իրավունքի զարգացման վրա», զեկուցող՝ Ա. Ս. Ղամբարյան, իր. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
• «Կրթության և գիտության արժևորումը պետության կողմից», զեկուցող՝ Ժ. Դ. Ջհանգիրյան, իր. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
Զեկուցումներին հետևեց հարցուպատասխանների փուլը, եղան ընթացիկ ելույթներ: