Դեկտեմբերի 19-ը նշանավորվեց Երևանի «Գլաձոր» համալսարանի հոբելյանական՝ հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումներով։ 35-ամյակը լավագույն առիթն էր գնահատելու և արժևորելու համալսարանի կայացման ու զարգացման գործում ներդրում ունեցած, սեփական հետքը թողած դասախոսների աշխատանքը։ Ռեկտորն անձամբ արժանիներին շնորհեց Երևանի «Գլաձոր» համալսարանի Ոսկե հուշամեդալներն ու շնորհակալագրերը։
Համալսարանի անձնակազմը, ի դեմս ռեկտորի ուսումնական և գիտական աշխատանքների գծով խորհրդական Ա. Սարգսյանի, շնորհավորեց հիմնադիրներին կրթության ոլորտում ունեցած 35-ամյա ներդրման կապակցությամբ։
Օրը լի էր անակնկալներով։ Հանրային կարծիքի ուսումնասիրման հիման վրա համալսարանը «Կրթության ոլորտում 35-ամյա ոսկե ուղի» անվանակարգում արժանացավ «The Leader–2025», ինչպես նաև՝ «Հիմնադրման 35-ամյակի, բարձրագույն կրթության ոլորտում նորարարական գաղափարների և բացառիկ ներդրման համար» «Որակի նշան–2025» մրցանակներին։
Օրն ամփոփվեց հյուրասիրությամբ և բարձր տոնական տրամադրությամբ։