Մայիսի 20-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Փափուկ հմտություններ․ մարդկանց հետ աշխատելու արվեստը» թեմայով։ Սեմինարի բանախոսն էր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մարքեթինգի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, ԵԳՀ դասախոս Արման Տոնիկյանը: Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց թիմային աշխատանքի կարևորությանը, ակտիվ լսումներին և հաղորդակցման մշակույթին, կոնֆլիկտային իրավիճակների կառուցողական լուծմանը, հուզական ինտելեկտին, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ճկուն և ինքնավստահ գործելակերպին: Քննարկված թեմաներն ու գործնական խորհուրդները կարևոր հիմք են ուսանողների հետագա մասնագիտական գործունեության, արդյունավետ համագործակցության և հաջողության հասնելու համար։