Հարգելի՛ կանայք, Երևանի «Գլաձոր» համալսարանի դասախոսներ և աշխատակիցներ,
Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը յուրահատուկ օր է՝ նշելու այն հսկայական ներդրումը, որ դուք՝ կանայք, ունեք մեր հասարակության զարգացման, կրթության և գիտության, մշակույթի ոլորտներում։
Սիրելի՛ տիկնայք, ձեր տարիների վաստակը, նվիրյալ աշխատանքը, ձեռքբերումներն ու հաջողությունները մեծ են և անգնահատելի։ Գլաձորյան 35 տարիների ընթացքում դուք եք հանդիսացել մեր համալսարանի զարգացման ու հաջողությունների առանցքը, ձեր ջանքերը մշտապես նպաստել են սերունդների բարեկրթությանը, մասնագիտական հաջողություններին։
Այսօր հիանալի առիթ է շնորհավորելու ամենքիդ՝ բարեմաղթելով ամենայն բարիք, կանացի քնքշանք ու միաժամանակ ուժեղ կամք՝ ստեղծագործելու և բարին արարելու, սեփական մտքերով ու գաղափարներով արժանապատիվ ապագա կերտելու, քանզի ձեր կրթած ուսանողները, ձեր դաստիարակած սերունդն է մեր վաղվա օրվա պատասխանատուն, մեր կայուն ապագայի գրավականը։
Վստահ եմ, որ միասին մենք շարունակելու ենք քայլել առաջ, հաղթահարելու մարտահրավերներ և տոնելու բազում հաղթանակներ։
Սիրով ու հարգանքով՝
ԵԳՀ ռեկտոր Ժ․ Ջհանգիրյան