Հանդիպում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

Բացահայտելով հոգևոր արժեքների և հոգեբանական գիտելիքների համադրման կարևորությունը
No items found.

2025 թ. ապրիլի 11-ին ԵԳՀ Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Թեհմինե Մարտոյանի նախաձեռնությամբ Միջազգային հարաբերությունների 2-րդ կուրսի ուսանողներն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում հանդիպում-քննարկում ունեցան քրիստոնյա հոգեբան Արմինե Վահանյանի հետ։  

Հանդիպումն ուշագրավ էր և հագեցած. այն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում, որի ընթացքում ուսանողները բացահայտեցին հոգևոր արժեքների և հոգեբանական գիտելիքների համադրման կարևորությունը. «Շատ մտքեր հնչեցին, որոնք խոր անդրադարձ են թողել մեզ վրա՝ հարստացնելով մեր ներաշխարհը և մտածելու նոր հորիզոններ բացելով»,– խոստովանեցին ուսանողները:

Մեր խորին երախտագիտությունն Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավար Ալմաստ Մուրադյանին և քրիստոնյա հոգեբան Արմինե Վահանյանին՝ համագործակցության, դասախոսության և հարցուպատասխանի համար:

Weekly newsletter
No spam. Just the latest releases and tips, interesting articles, and exclusive interviews in your inbox every week.
Read about our privacy policy.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.