2023 թվականից մինչ օրս ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների խմբի ղեկավար
2021 թվականից մինչ օրս Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ
2019 թվականից մինչ օրս ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան
2016-2018 «Երիտասարդ դիվանագետների ակումբ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2022 թ. հոկտեմբերից ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոկտորանտ
Ատենախոսության թեմա՝ «Արտաքին քաղաքականության արդիականացման հիմնախնդիրը ՀՀ ազգային անվտանգության ապահովման համատեքստում»
2016-2020 թթ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ
Ատենախոսության թեմա՝ «Կոնսոցիատիվ ժողովրդավարության մոտեցման արդյունավետությունը խորհրդարանական կառավարման համակարգում (Հայաստանի Հանրապետության օրինակով)»
2012-2014 թթ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրոս
2008-2012 թթ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ բակալավր
ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐ
Քաղաքագիտության հիմունքներ,
Ազգային և միջազգային անվտանգության հիմնախնդիրներ,
Միջազգային հարաբերությունների տեսագործնական հարցեր,
Ժամանակակից դիվանագիտություն (տեսություն և պրակտիկա),
Ժողովրդավարության և ժողովրդավարացման խնդիրները ժամանակակից աշխարհում:
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Ազգային և միջազգային անվտանգություն,
Ազգային շահեր և անվտանգային ռազմավարական փաստաթղթեր,
Ժողովրդավարություն և ժողովրդավարացում,
Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ,
Արտաքին քաղաքականության դիվանագիտական ապահովում,
Միջազգային հարաբերութունների տեսություն և պրակտիկա:
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, արաբերեն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երևանի «Գլաձոր» համալսարանի գիտական խորհրդի անդամ
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտական խորհրդի անդամ
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ
2022 թ. - «ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի ռազմավարական կրթություն» խորագրով դասընթաց (Երևան),
2020 թ. – ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից տրված պատվոգիր,
2019 թ., «Երիտասարդ սերունդը դիմագրավում է Եվրոպայում և Ասիայում անվտանգային մարտահրավերներին» խորագրով դասընթաց (Կրակով),
2013թ. - «Քաղաքական և սոցիալական լրագրություն» խորագրով մեկամյա դասընթաց (Երևան),
ԱՅԼ
2014-2016 թթ. ծառայություն ՀՀ Զինված ուժերում