«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով, ամբիոնի դասախոսական կազմը մշտապես համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Ներկայումս ամբիոնում դասավանդում է շուրջ 20 դասախոս:
Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնը համագործակցում է ՀՀ Ազգային Ժողովի, Սահմանադրական դատարանի, ԱԳՆ-ի և տարբեր գործընկեր բուհերի հետ:
Ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, դերախաղեր և այլն: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ուսանողների հետ համատեղ տարբեր պատմաքաղաքական իրադարձություններին ընդառաջ կազմակերպում և անցկացնում են թեմատիկ միջոցառումներ: Միաժամանակ ամբիոնի նախաձեռնությամբ գործում է ԵԳՀ- ՄՀ-ների ԲԱՆՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԸ, որը իրական հնարավորություն է ընձեռում ինչպես ՄՀ-ների ամբիոնի, այնպես էլ բուհի այլ ամբիոնների ուսանողների շրջանում զագացնելու հանրային խոսքի հմտությունները: