«ԳԼԱՁՈՐ»-30
Գիտական հոդվածների 9-րդ հոբելյանական ժողովածու

9-րդ հոբելյանական ժողովածուն նվիրված է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 30-ամյակին: Ժողովածուում տեղ են գտել Երևանի «Գլաձոր» համալսարանի, Հայաստանի Հանրապետության բուհերի և ոչ բուհական ոլորտի մասնագետների, Ռուսաստանի Դաշնության, նույնիսկ Մարոկկո պետության դասախոսների հոդվածները:
    Հոդվածներում քննարկվում են իրավագիտությանը, տնտեսագիտությանը, փիլիսոփայությանը,  հայ գրականությանը, հայոց պատմությանը, օտար լեզուներին, կրթության մեթոդաբանությանը և այլնին վերաբերող տարաբնույթ հարցեր, որոնք, անշուշտ, հետաքրքրություն են ներկայացնում բարձրացված հիմնախնդիրների, առաջադրված լուծումների տեսանկյունից: Հոդվածների զգալի մասն ունեն թեմատիկ ուղղվածություն և վերաբերում են «Գլաձոր» համալսարանի ընդհանուր գիտական թեմային՝ «Արդի աշխարհի մարտահրավերները և սոցիալ-հումանիտար գիտությունների հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»: