ԳԼԱՁՈՐ - 35

Հոդվածների հոբելյանական ժողովածու

Հոդվածների հոբելյանական ժողովածուն նվիրված է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 35-ամյակին: Ժողովածուում տեղ են գտել «Գլաձոր» համալսարանի, ՀՀ այլ բուհերում աշխատող, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մասնագետների հոդվածները, որոնցում բարձրացվում են իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, փիլիսոփայության, հոգեբանության, բանասիրության և այլ բնագավառների արդիականություն պարունակող բազմաթիվ հարցեր: Ժողովածուն կարող է օգտակար լինել հասարակագետ մասնագետներին և հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող ընթերցողներին: