Ժողովածուն նվիրված է աշխարհում ձևավորվածնոր իրողությունների, դրանց զարգացման հեռանկարների, մարտահրավերների ուսումնասիրությանը, Հայաստանի վրա դրանց ունեցած ուղղակի և անուղղակի ազդեցության իրավագիտական, քաղաքագիտական, տնտեսագիտական, պատմաաշխարհագրական, միջազգային հարաբերությունների, հայագիտական, փիլիսոփայական կողմերի բացահայտմանը, հնարավոր վտանգների դեպքում՝ որոշակի այլըտրանքների առաջադրմանը:
Ժողովածուի հասցեատերը այն ընթերցողն է, որը հետաքրքրվում է նոր աշխարհակարգով, նրա ծնած համամարդկային հիմնախնդիրներով, ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետության զբաղեցրած տեղով, ունեցած դերով և զարգացման հեռանկարով: