Համալսարանի համահիմնադիրներից Դանիել Ջհանգիրյանը ծնվել է 1973թ. Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1990-1995թթ. սովորել է «Ժողովրդական տնտեսության ինստիտուտի» (ներկայիս՝ ՀՊՏՀ) Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում: Ավարտելով նույն բուհի ասպիրանտուրան` 1999թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան, դոցենտ է:
«Գլաձորի» ստեղծման առաջին իսկ օրից դասավանդում է համալսարանում: Այժմ տնտեսական հարցերի գծով պրոռեկտորն է:
2009թ. մասնակցել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի Միջազգային այցելուների ծրագրին՝ ուսումնասիրելով ԱՄՆ կրթական համակարգը:
2013թ. գործուղվել է Ամստերդամի համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետ՝ կատարելու կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացների լավագույն փորձի ուսումնասիրություն: Մոսկվայում մասնակցել է կրթության որակի ապահովմանն ու բարելավմանն ուղղված վերապատրաստումների, «Տեմպուս և Էրազմուս Մունդուս. Հնարավորություններ արևելյան գործընկերությանը» սեմինարներին, ինչպես նաև՝ Նեոլեզվաբանական ծրագրավորման թրեյնինգների՝ «Միջտարածաշրջանային կենտրոնների ասոցիացիայի» կողմից ստանալով Նեյրոլեզվաբանական ծրագրավորման մասնագետի որակավորում: Մենագրության, ձեռնարկների և տասնյակ հոդվածների հեղինակ է:
2010թ. ՀՀ ԿԳՆ կողմից պարգևատրվել է կրթության ոլորտում ունեցած ավանդի համար: Դասավանդում է «Գործարար էթիկետի հիմունքները», «Բանկեր և բանկային գործ» և «Բանկային մարքեթինգ» դասընթացները։