Երևանի «Գլաձոր» համալսարանի ռազմավարական նպատակները և միջազգայնացման քաղաքականությունն ուղղված
են արտաքին կապերի ընդլայնմանն ու միջազգային գործընթացներին մասնակցությանը։
Միջազգային կապերն ու համագործակցությունը կարևոր դեր են խաղում ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի միջազգային շարժունության հնարավորությունների ստեղծմանն ու կարողությունների զարգացմանը, բուհի վարկանիշի բարձրացմանը։
Համալսարանը միջազգային մակարդակում կապեր է ստեղծել և շարունակում է ամրապնդել կապերը միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների մի շարք բարձր վարկանիշ ունեցող գիտակրթական հաստատությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին մասնակցել միջազգային փոխանակման ծրագրերի, որը նպաստում է նրանց՝ միջազգային փորձի և նոր մշակույթների ծանոթացմանը:
ԵԳՀ միջազգայնացման գործընթացն ուղղված է նպաստելու նոր գործընկերների ձեռքբերմանը, տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համալսարանի կարողությունների զարգացմանը, համագործակցության պայմանագրերի պատրաստմանն ու կնքմանը, ներգնա և արտագնա շարժունության խթանմանը, համալսարանի ստորաբաժանումներին միջազգային ծրագրերի մասնակցելու հնարավորությունների վերաբերյալ իրազեկելուն և խորհրդատվություն տրամադրելուն, միջազգային գիտաժողովների և ֆորումների մասնակցությանը, արտասահմանյան պարբերականններում պրոֆեսորադասախոսական կազմի գիտական հոդվածների հրատարակմանը, միջազգային կազմակերպություններին անդամակցությանը։
Միջազգային համագործակցության և զարգացման գծով պրոռեկտոր՝ Թերեզա Բաղիշի ԽԵՉՈՅԱՆ: