Որակի ապահովման կենտրոն

Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը՝ ՈԱԱԿ-ը:
Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել  ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և հասարակությանը, որ տվյալ բուհի մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:
Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում իրականացվում է ինստիտուցիոնալ և մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրման միջոցով: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:
Այսպիսով, 2015թ. Երևանի «Գլաձոր» համալսարանը (ԵԳՀ) հավատարմագրվեց ՀՀ ԿԳՆ կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան: Իսկ 2019 թվականին «Գլաձորը» մասնակցեց ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին, արդյունքում` 2021 թ. օգոստոսի 23-ին վերահավատարմագրվեց չորս տարի ժամկետով:
Որակի ապահովման կենտրոնը ղեկավարում է Ռիմա ԱՅԴԻՆՅԱՆԸ