Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, մասնագիտական կրթական ծրագրերով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվում է դոկտոր-պրոֆեսորներով, գիտության թեկնածուներով և դոցենտներով, ոլորտի լավագույն մասնագետներով: Ներկայում «Ընդհանուր բժշկագիտության» ամբիոնում դասավանդում է 24 դասախոս:
Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի Բժշկագիտության և Ստոմատոլոգիայի ֆակուլտետները համագործակցում են հանրապետության առաջատար կլինիկաների՝ «Էրեբունի» ԲԿ-ի, «Արմենիա» ԲԿ-ի, ստոմատոլոգական կլինիկաների հետ: Սերտ է համագործակցությունը հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամի, Գավառի պետական բժշկական քոլեջի, Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջի, Արարատի պետական բժշկական քոլեջի, Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հետ:
«Ընդհանուր բժշկության» ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինարներ: Իրականացվում են հանդիպումներ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, առաջատար մասնագետների հետ՝ նպատակ հետապնդելով գիտաուսումնական գործընթացին զուգահեռ ուսումնառողներին ծանոթացնել ոլորտում առկա փոփոխություններին, ձեռքբերումներին: Մասնագիտական դասընթացների շրջանակում դասավանդող մասնագետի ուղեկցությամբ ուսումնառողները այցելում են համապատասխան կլինիկաներ, լաբորատորիաներ: