Ֆակուլտետի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը ստեղծվել է 1990թ-ին: Մինչև 1993թ-ը Ֆակուլտետի կազմում գործել են` «Պետականագիտական առարկաներ»-ի ամբիոնը, որը ղեկավարել է ի.գ.թ., դոց. Հենրիկ Մկրտիչի Խաչատրյանը և «Քրեագիտական առարկաներ»-ի ամբիոնը, ի.գ.թ., դոց. Ռոբերտ Զավենի Ավագյանի ղեկավարությամբ:

Ֆակուլտետի աշխատանքներն առավել արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով 1993թ-ին Արծրուն Գուրգենի Էդիլյանի ջանքերով և գլխավորությամբ ստեղծում է մեկ` «Ընդհանուր իրավագիտության» ամբիոն:

1998-2000թթ. ամբիոնի աշխատանքները ղեկավարել է ի.գ.թ., դոց. Գուրգեն Հայկազի Այվազյանը, իսկ 2001-2002թթ.` ի.գ.թ., դոց., Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Միքայել Վախթանգի Գրիգորյանը:

2003թ-ից մինչ օրս ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է ի.գ.դ., պրոֆ. Ժորա Դանիելի Ջհանգիրյանը:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։

2006-07 ուս. տարվանից ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

2007 թվականից ներդրված է կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:

«Ընդհանուր իրավագիտության» ամբիոնը ծավալում է լայն գիտական գործունեություն: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովներին: Գիտաժողովին ներկայացրած գիտական զեկույցները լույս են տեսնում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

Ամբիոնը ձեռնամուխ է եղել մի շարք դասագրքերի, մենագրությունների, ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկների պատրաստմանն ու հրատարակմանը:

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն ստացած տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում` այն է կազմակերպել ու անցկացնել դատախաղեր, ձեռք բերել դատավարության կազմակերպման և անցկացման հմտություններ, իրականացնել փորձաքննություններ` այդ նպատակով ստեղծված Իրավաբանական կլինիկայում և դատափորձագիտական կենտրոնում:

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

Join us

Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, «Իրավագիտություն» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու և այլ նպատակներով, ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվել և համալրվում է դոկտոր-պրոֆեսորներով, թեկնածուներով և դոցենտներով: Գործնական բնույթ կրող դասընթացների դասավանդումը շարունակվում է իրականացվել ոլորտում պրակտիկ աշխատանքով զբաղված մասնագետների կողմից: Ներկայումս «Ընդհանուր իրավագիտության» ամբիոնում դասավանդում են 30 դասախոս:

Ընդհանուր իրավագիտության ամբիոնի վարիչ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Իրավաբանական գիտությունների թեկնածու
ԵԳՀ Ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս

Համագործակցություն

Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ «Գլաձոր» համալսարանի Ընդհանուր իրավագիտության ամբիոնը համագործակցում է ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Դատախազության, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի, ՀՀ փորձագիտական կենտրոնի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ:

Միջոցառումներ

«Ընդհանուր իրավագիտության» ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինար:

Կրթական ծրագրեր

«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

Ասպիրանտուրայի ծրագիր հետևյալ մասնագիտությունների գծով

  • ԺԲ.00.01-«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն»
  • ԺԲ.00.02-«Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»
  • ԺԲ.00.03-«Մասնավոր իրավունք-քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության, միջազգային մասնավոր իրավունք»
  • ԺԲ.00.04-«Դատավարական իրավունք»
  • ԺԲ.00.06-«Միջազգային իրավունք»

ԵԳՀ Իրավաբանական ֆակուլտետում գործող առկա մասնագիտությունների գծով Ընդհանուր իրավագիտության ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)՝ հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները:

Ակադեմիական օրացույց 2024-2025 ուստարի, 2-րդ կիսամյակ
Գործընթաց Առկա(բակալավր) Հեռակա (մագիստրատուրա)
Ուսումնական պարապմունքներ Սեպտեմբերի 2-դեկտեմբերի 28 Հոկտեմբերի 10-նոյեմբերի 8
Քննաշրջան
Պարտքերի մարում Առկա(բակալավր) Հեռակա(մագիստրատուրա)
1-ին լուծարքային շրջան
2-րդ լուծարքային շրջան
Ակադեմիական օրացույց 2024-2025 ուստարի, 2-րդ կիսամյակ
Course Code:  
This is some text inside of a div block.
Starting Date:  
This is some text inside of a div block.
Course Credits:  
This is some text inside of a div block.
Course Duration:  
This is some text inside of a div block.
 years
դիմել
Offline Details
Course Code:  
UN5623
Starting Date:  
Fall 2021
Course Credits:  
5
Course Duration:  
4
 years
Online Details
Course Code:  
UN5623
Starting Date:  
Fall 2021
Course Credits:  
5
Course Duration:  
3
 years
Testimonials
Safe to say you will be part of the history created at University. Our alumni have lived the best of their lives here. Here’s what they had to say.
«Երևանի «Գլաձոր» համալսարանի դերն ու նշանակությունն իմ հաջողությունների և կայացման գործում անգնահատելի է ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ որպես ինքնուրույն, ազատ մտածողությամբ մարդ և անհատ։
Թեհմինե Մարտոյան
|
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող
«Գլաձորը» մեծ դեր ունի իմ` որպես իրավաբանի կայացման հարցում: Համալսարանն ավարտելուն պես սկսել եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մինչ օրս սիրով համագործակցում և հնարավորության դեպքում օգնում եմ մերօրյա գլաձորցի ուսանողներին պրակտիկ գործունեության բարելավման գործում:
Արա Զոհրաբյան
|
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ինձ համար եղան իրավագիտության այբուբենը: Այստեղ հանդիպեցի ոլորտի առաջին ուսուցիչներիս՝ նրանցից յուրացնելով իրավաբանորեն մտածելու և վերլուծելու հմտություններ:
Արսեն Մկրտչյան
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր
«Գլաձոր» համալսարանում հնարավորություն եմ ունեցել գիտելիքներ և անձնական ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել հրաշալի մասնագետներից; ԲՈՒՀ-ն ավարտել եմ կարմիր դիպլոմով ու հարուստ գիտելիքներով, ինչը դարձել է իմ կյանքի, գործունեության, կայացման կարևորագույն բաղադրիչը:
Ալբերտ Գրիգորյան
|
ENGIE ընկերության բիզնես ծրագրերի պատասխանատու